Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. այս և մի քանի այլ պահանջներով հուժկու երթ, միաժամանակ հզոր հանրահավաք է անցկացվել Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ։ Հաղթանակի համար մեկնարկած արշավը տևել է մինչև երեկո: Մի խումբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին: «Արցախը կանգուն է՝ չնայած ձեր վայրագություններին»,- Էրդողանին և Ալիևին դիմելով՝ հայտարարել է ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆը: Հավաքի ժամանակ Թուրքիայի հյուպատոսության շենքի վրա ծածանվել է Արցախի դրոշը՝ «Խաղաղություն Հայաստանի համար» գրությամբ։
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv