Items filtered by date: Շաբաթ, 18 Հունվարի 2020
Շաբաթ, 18 Հունվարի 2020 22:05

Էպիկենտրոն 18.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հունվարի 8-ից 14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը հերթական անգամ արժանացել է ոսկե մեդալի՝ դառնալով այս օլիմպիադայից Հայաստան բերված միակ ոսկու նվաճողը: Միջազգային օլիմպիադային մասնակցել են 22 երկրի ավելի քան 180 աշակերտ: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են «Քվանտ» վարժարանի և Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 26 պատանիներ: Նրանցից 18-ը տարբեր առարկաներից մեդալներ են նվաճել:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնում հաստատել է Ժորժիկ Սերոբյանի թեկնածությունը, որն ըստ մամուլի՝ նրա հովանավորյալն է: Մարզպետը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ խնդիրներ է տեսել նախկին տնօրենի աշխատանքում, դրա համար էլ ընտրել է մյուս թեկնածուին: Հիշեցնենք, որ հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը մրցույթի ժամանակ հավաքել էր 100 հնարավորից 100 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը՝ 96: Կուրղինյանի պնդմամբ՝ սա սուբյեկտիվության վառ օրինակ է: Նախկին տնօրենի վերադարձը պահանջում են նաև հիվանդանոցի աշխատակիցները:

«Մինչև ապրիլ գազի գնի թանկացման համար «Գազպրոմ Արմենիա»-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի դիմի»,- հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Սակայն, չի բացառվում, որ ապրիլից հետո սակագնի բարձրացման հայտ լինի: Այն ներկայացնելու դեպքում սահմանվում է առավելագույնը 80 աշխատանքային օր ՝ քննարկման համար, որից հետո միայն կարելի է խոսել գազի սակագնի բարձրացման կամ չբարձրացման մասին:

Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստը, որին մասնակցել են հայկական երկու պետությունների խորհրդարանների նախագահներն ու պատգամավորները: Նիստը նվիրված էր Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Արարատ Միրզոյանն ու Աշոտ Ղուլյանը շեշտել են, որ Բաքվի ջարդերից հետո էլ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Հայաստանի ԱԺ նախագահն ընդգծել է՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանն արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է: Նիստի ավարտին պատգամավորները համատեղ հայտարարություն են ընդունել:

Նոր՝ ուշագրավ մանրամասներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ: Քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ Կուտոյանը դեռ անցյալ տարեվերջին է միայնակ այցելել Պարույր Սևակի փողոցում գտնվող իր բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Իսկ ահա հունվարի 16-ին Կուտոյանը տաքսիով ուղևորվել է նշված հասցե՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում 2-3 օր հանգստանալու իր մտադրության մասին: Բացի այդ՝ հետաքննող լրագրողներն ու տեղեկատվական անվտանգության փորձագետները պարզել են, որ հունվարի 3-ին և 16-ին Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը փորձել է հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի մասին հոդվածի բովանդակությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։