Items filtered by date: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 22:55

Էպիկենտրոն 18.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Մենք չենք ցանկանում տպավորություն ստեղծել, թե վերջնագիր ենք ներկայացնում, սակայն խնդիրը չլուծելու դեպքում հարկադրված ենք լինելու մտածել, որ սա ընդհանուր քաղաքականության մի մասն է, որը կոչված է վարկաբեկել ազգային արժեքները և դրանք կրողներին»,- հայտարարել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ հանդիպած դասախոսները: Կողմերը քննարկել են աղմուկ հանած Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը, մասնավորապես, «Հայոց լեզու»,«Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու հարցը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այդ մասին գրված է եղել օրինագծի ընդամենը աշխատանքային տարբերակում, որն ուղարկվել է քննարկման:

«Զինվորականությունն իր ծառայությունը մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ և օգտագործվել ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- անդրադառնալով Մովսես Հակոբյանին և նրա տեղակալներին աշխատանքից ազատելու որոշմանն՝ ասել է Անդրանիկ Քոչարյանը: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահը, հերթական դռնփակ նիստից առաջ, պատասխանել է լրագրողների հարցերին, պարզաբանել, թե ինչու է քննիչ հանձնաժողովն ուշացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացը: Քոչարյանն անդրադարձել է նաև Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործունեությանը:

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի անվան հետ կապվող ընկերությունում: Փոխվարչապետն այսօր անդրադարձել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հայտարարությանը, թե Էլոյանը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է: ՊԵԿ նախագահն էլ խոսել է հերթավաճառների մասին: Վերջին շրջանում, երբ ավտոմաքսատունը տեղափոխվել է Գյումրի, վարորդները դժգոհում են մեծ հերթերից ու հերթերը վաճառողներից: Աիդա Կարապետյանի տեսանյութը:

Ազգային ժողովն այսօր վերսկսած հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Որպես հանձնաժողովի անդամներ՝ մեկական թեկնածու են առաջադրել կառավարությունը, խորհրդարանական 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: Բոլոր թեկնածուները, ներկայացնելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ իրենց պատկերացումները, հայտարարել են, որ զերծ են մնալու քաղաքական գործընթացներից:

«Հայաստանի քաղաքացիների ոտքերից կախվելը, նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը ուղղակի չի ստացվելու»,- կառավարությունում «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգը չի ապահովում երկրի զարգացումը: «Ցանկացած բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը»,- հայտարարել է կառավարության ղեկավարը: Հիշեցնենք, որ նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնվում է բուհերի հայեցողությանը` առանց պարտադիր բաղադրիչի:

Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019 16:30

Մուլտիկնիկ 18.11.2019

Published in Մուլտիկնիկ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ամփոփել է «Փոխիր աշխարհը» ներառական իրազեկման արշավի շրջանակում հայտարարված «Իմ ընկեր» թեմայով շարադրությունների մրցույթը: Պաշտպանի աշխատակազմը ստացել էր ավելի քան 300 շարադրություն Երևանից և Հայաստանի մարզերից: Մրցութային հանձնաժողովն ընտրել էր 30 լավագույններին: Հաղթողները ստացել են մրցանակներ: Լավագույն շարադրությունները կհրապարակվեն: «Հայաստանը ներկայումս գտնվում է բարեփոխումների պատասխանատու փուլում: Կարևոր է, որ ներառական կրթությունը և բարեփոխումների համակարգն ընթանան ճիշտ ճանապարհով»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Արդեն 19 տարի շարունակ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային օրը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնն անցկացրել է ուսանողների հետ, պարգևատրել և խրախուսանքի արժանացրել լավագույններին: Այս տարի «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի են արժանացել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորող, բարձր առաջադիմությամբ աչքի ընկած Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցները, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված և մասնակից ազատամարտիկների երեխաները: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կրթաթոշակի արժանացած 500 լավագույններին և մաղթել, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո դառնան երկրի արժանի քաղաքացիներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։