Items filtered by date: Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019 22:03

Էպիկենտրոն 21.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Տեղի է ունեցել ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին փորձագետի կարգավիճակով մասնակցել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Հանձնաժողովի հերթական հյուրը եղել է պատերազմի ընթացքում առաջնագծում մարտնչած ժամկետային զինծառայող, կոչումով՝ ավագ սերժանտ: Նա պատգամավորներին արժեքավոր տեղեկություններ է տրամադրել: Հանձնաժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել նիստից և առաջիկա անելիքներից: Անդրանիկ Քոչարյանը նաև ասել է, թե հանձնաժողովն ինչ քայլեր է ձեռնարկելու, եթե Սերժ Սարգսյանը մերժի իրենց հրավերն ու չգնա խորհրդարան:

Հայաստանի քրեակատարողական ծառայությունը 100 տարեկան է: Մասնագիտական տոնի առիթով Պարոնյանի անվան թատրոնում հանդիսավոր նիստ է եղել: Մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի ղեկավարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ծառայության մեջ աչքի ընկածները պարգևատրվել են, բարձրաստիճան պաշտոնյաներն էլ պատասխանել վերջին շրջանի ամենաքննարկվող հարցերին:

«ՍԴ-ն խախտել է Սահմանադրությունը՝ զրկելով ԱԺ-ին իր լիազորություններն իրականացնելուց»,- ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն այսպես է գնահատել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու որոշումը: Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Վարդանյանը բարձր դատարանի որոշումը զարմանալի է համարել, պնդել՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը վտանգավոր է: «Էպիկենտրոն»-ը հետաքրքվել է, թե որոնք են լինելու իշխող ուժի հաջորդ քայլերը:

Հոկտեմբերի 18-20-ը Չինաստանի Գուանսի նահանգում տեղի է ունեցել «Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության 7-րդ համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:Համաժողովի ընթացքում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը պատմական Մետաքսի գոտու երկրների ներգրավվածության և 21-րդ դարի թվային Մետաքսի ճանապարհ ստեղծելու հարցերը: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի դերը պատմական Մետաքսի ճանապարհում և խոսել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում մեր երկրի հնարավորությունների և ներգրավվածության մասին: Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է նաև «Չինաստան-Միջին Ասիա» Կանանց 1-ին ֆորումին:Պատգամավորը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը հրավիրել է Հայաստան:

Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2019 15:17

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի երազանքի կրթությունը

Երևանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը: 75 երկրից ավելի քան 450 հյուրեր մեր երկրում են, քննարկելու են, թե ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ 2050 թվականի ռազմավարական նպատակների մեջ ամրագրված է, որ կրթությունը պետք է դարձնել ազգային ապրելակերպ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ մարդիկ պետք է ամեն նոր օր կրթության մակարդակով փոքր-ինչ ավելի բարձր լինեն, քան նախորդ օրը:

Ուսանողների միջազգային օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ, ԲՀԿ Երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսանողական համագործակցություն» խորագրով համաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական և ոչ պետական առաջատար բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներն ու ներկայացուցչները: Համաժողովի նպատակն է քննարկել կրթական ոլորտում, մասնավորապես, բուհերում առկա խնդիրները, գտնել միասնական լուծումներ, մշակել օրենսդրական նախաձեռնություններ և ներկայացնել ԱԺ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։