Items filtered by date: Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018
Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018 23:10

Էպիկենտրոն 08.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը պահանջում է Երևանի Պետական համալսարանի ուսանողական խորհրդի հրաժարականը: Նախաձեռնության երիտասարդները պնդում են՝ ուսխորհրդի գործունեությունն օրինական չէ, բյուջեն ծախսվել է ոչ նպատակային: Բուհի ուսանաղական խորհուրդն էլ, ի պատասխան, պնդում է՝ խախտումներ չկան, եղած չնչին թերացումներն էլ խորհրդի երիտասարդ կազմի բացթողումն են: Կողմերը հանդիպել են, բայց հայտարարի չեն եկել:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը: 

«Ադրբեջանական հասարակությունում այնքան արմատացած են հակահայկական տրամադրությունները, որ եթե նույնիսկ հակամարտությունը կարգավորվի, մեկ-երկու սերունդ անցնելու կարիք կլինի, մինչև այնտեղ ընդունեն հայերին»,- այսպիսի կարծիք է հայտնել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով երկու ազգերի միջև շփման հնարավորություններին: Նրա խոսքով՝ հայերի մոտ այդպիսի տրամադրությունները քիչ են: Չնայած նրան, որ օրեր առաջ հայ և ադրբեջանցի երիտասարդների՝ համացանցում տարածված նկարն արժանացավ հանրային բացասական վերաբերմունքի, այդուհանդերձ, մեզանում փոխադարձ շփման համար նախադրյալներ կան, իսկ Ադրբեջանի դեպքում դրան սպասել է պետք:

Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018 20:15

Անցուդարձ 08.11.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 08.11.2018

Published in Dr. Դավիթ

Կարող ենք արդյո՞ք հրաժարվել գազի սպասարկման վարձից և իջեցնել կապույտ վառելիքի սակագինը: Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովում քննարկվել են գազի գնագոյացման, որակի, կորուստների և «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանից հետաքրքրվել է՝ արդյոք կա ռեզերվ, ինչի արդյունքում կարող է իրականացվել այնպիսի օպտիմալացում, որը կհանգեցնի միջին սակագնի նվազեցմանը: Նիստում քննարկված կարևոր հարցերը ներկայացնում է Իզաբելլա Հովհաննսիյանը:

«Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական մի շարք կոպիտ բացթողումներ»,-մեկնաբանելով 4 զինվորի մահվան պատճառ դարձած պատահարը՝ ասել է ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ»,-վստահեցրել է նա: Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանն էլ լրագրողներին հայտնել է, որ քննարկվող վարկածներից մեկը բեռնատարի արգելակների խափանումն է: «Զինվորական բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը բավարար է, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- Էպիկենտրոնին հայտնել է Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը:

Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 08.10.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։