Պատերազմից հետո կառավարության մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ իրականցնող քաշաթաղցիներին գրեթե վերջնական լուծում է առաջարկվել՝ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 10 միլիոն դրամի հիփոթեքի սերտիֆիկատ,որը մարվելու է պետության կողմից 10 տարվա ընթացքում: Առաջարկվող լուծումը տեղահանված քաշաթաղցիներից շատերի սրտով չէ, բայց ստիպված համաձայնել են,քանի որ մտավախություն ունեն,որ դրանից էլ կարող են զրկվել:
--