«Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական մի շարք կոպիտ բացթողումներ»,-մեկնաբանելով 4 զինվորի մահվան պատճառ դարձած պատահարը՝ ասել է ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ»,-վստահեցրել է նա: Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանն էլ լրագրողներին հայտնել է, որ քննարկվող վարկածներից մեկը բեռնատարի արգելակների խափանումն է: «Զինվորական բեռնատարի վթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը բավարար է, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- Էպիկենտրոնին հայտնել է Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը: