Items filtered by date: Հինգշաբթի, 18 Մարտի 2021
Հինգշաբթի, 18 Մարտի 2021 22:02

Էպիկենտրոն 18.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԱԾ սահմանապահ զորքերում պատերազմի մեկնարկից մինչև հոկտեմբների 19-ը անձնվիրաբար մարտնչած գյումրեցի Արտակ Ժամակոչյանն այսօր կդառնար 31 տարեկան: Նրա անունով Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցում բացվել է դասարան: Ներկա են եղել Արտակի զինակիցները, ընկերները, ընտանիքի անդամները:

«Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն»,- հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահն՝ իր և մյուսների գործով դատական նիստից առաջ: Դատարանի բակում Սերժ Սարգսյանին դիմավորել են աջակիցները: Հանրապետական կուսակցության ղեկավարը նշել է նաև, որ չի լքելու քաղաքական խրամատը: «Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»,- հայտարարել է Սարգսյանը:

Հինգշաբթի, 18 Մարտի 2021 19:00

Ձայնային հարված 18.03.2021

Հայաստանի թիվ մեկ զինվորականի շուրջ ստեղծված իրավիճակն արժանանում է ամենատարբեր մեկնաբանությունների: Ստացվել է այնպես, որ ԳՇ պետի պարտականությունները դրված են տեղակալ Ստեփան Գալստյանի վրա, վարչական դատարանը որոշել է, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի աշխատել, իսկ Արտակ Դավթյանի նշանակումը կարող է տեղի ունենալ մի քանի օրից: Թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է սահմանամերձ համայնքների բնակիչներին ֆոտո և վիդեոնկարահանումներ անելու արգելքի որոշումը: Պարզվում է՝ դա դուր չի գալիս թշնամուն: Գործադիրի նիստը տևել է մոտ 20 րոպե: Դրանից հետո Շրջակա միջավայրի նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական թեմաների: Հարցին՝ ինչպե՞ս է հազարավոր ոստիկաններով շրջող վարչապետն ընտրության գնալու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է՝ Փաշինյանին վտանգ է սպառնում:

Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում: Վարչական դատարանը բավարարել է նրա պաշտպանի միջնորդությունը, որով պահանջվում էր կասեցնել Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական ակտի կայացումը: Չնայած վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Գասպարյանն ազատված է պաշտոնից, գեներալ-գնդապետն այսօր վաղ առավոտից աշխատանքի է եղել: Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ ԳՇ պետի աշխատանքը խոչընդոտելու դեպքում հաղորդում է տալու հանցագործության մասին:

«Ռոսատոմ» և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտն անցկացրել են «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Ատոմակայանի գործող բլոկի ժամկետի երկարաձգման աշխատանքների մանրամասներին ծանոթացել է Արթուր Հովհաննեսյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։