Items filtered by date: Ուրբաթ, 05 Հունիսի 2020
Ուրբաթ, 05 Հունիսի 2020 22:15

Էպիկենտրոն 05.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:

«Այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու և պարետային ժամ հայտարարելու սցենարը, սակայն ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի հետ»,- պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց կանխատեսումներով մեր երկրում կորոնավիրուսի պիկը կարող է գրանցվել հունիսի վերջին: Բայց հաշվի առնելով անորոշությունները՝ դրա համար որևէ պնդում չկա: Ուստի վարչապետը կոչ է արել դրսևորել պատասխանատվություն՝ մատնանշելով, որ այդ վարքագծի փոփոխության արդյունքում ինքը դարձել է Հայաստանի վարչապետ:

«Ոստիկանությունն իր ուժերի չափով ամեն ինչ արել է, որպեսզի պարետի որոշման պահանջները կատարվեն պատշաճ»,- խորհրդարանում հայտարարել է ոստիկանության պետը: Լրագրողների հետ ճեպազրույցում Արման Սարգսյանը հիշեցրել է, որ համակեցության կանոնները պետք է պահպանվեն բոլորիս կողմից: Հայտնի անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին էլ խոսել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Ուժային կառույցների ղեկավարները խորհրդարան էին եկել՝ զեկուցելու 2019 թ-ի բյուջեի կատարողականը:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտողների լուսանկարները: Դրանցից մեկը՝ «Անթաքույց գեղեցկություն» վերնագրով, դարձել է մեծ աղմուկի պատճառ: Մետրոյում արված լուսանկարում իրար մոտ նստած երեք քաղաքացի են, մեկը երիտասարդ աղջիկ՝ առանց դիմակի: Փաշինյանը լուսանկարը հրապարակել է աղջկա բաց դեմքով, բազմաթիվ օգտատերեր վիրավորական մեկնաբանություններ են արել, ինչն էլ դարձել է հանրային վրդովմունքի պատճառ: Օրվա մյուս աղմկահարույց միջադեպն էլ տեղի է ունեցել քաղաքացուն բերման ենթարկող ոստիկանների մասնակցությամբ: Իրավապահները պարետի որոշումը չկատարելու համար ուժ են կիրառել քաղաքացու հանդեպ, ինչը վարչապետն ու ոստիկանապետը համարել են իրավաչափ:

Խորհրդարանում սկսվել են 2019թ.-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Վարչապետը նիստին մասնակցել է հեռավար: Անդրադառնալով թվային ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանը բյուջեն որակել է պատմական: «Ինչքան էլ 2019-ի բյուջեի կատարողականը թվային ցուցանիշներով գնահատեմ պատմական, բոլորս պետք է արձանագրենք՝ 2019-ին չենք հավաքագրել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն ու իրականում գոյություն ունի: Որոշ հաշվարկներով հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի»,- նշել է վարչապետը: Բյուջեի քննարկումն անցկացվում է Դավիթ Անանյանի բացակայությամբ, քանի որ նա հայտարարել է պաշտոնից ազատվելու մասին:

Տեսչական մարմինները շարունակում են խստացված վերահսկողությունը: Այսօր ևս կասեցվել են խախտումներ թույլ տված հանրային սննդի մի շարք օբյեկտներ: Եղել են ինչպես մեկանգամյա, այնպես էլ կրկնակի ու եռակի արձանագրությունների հիման վրա իրականացված կասեցումներ: Ստոմատոլոգիական կենտրոններից մեկը, կրկնակի խախտում թույլ տալու պատճառով, 48 ժամով փակվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետի ֆեյսբուքի էջում աղմկահարույց լուսանկարի հրապարակումը մեկնաբանել են նաև խորհրդարանական ուժերը: Իշխանականների կարծիքով՝ որևէ մեկի իրավունքները չեն ոտնահարվել, իսկ ընդդիմադիրները կոշտ քննադատության են ենթարկել տեղի ունեցածն ու ակնկալել իրավական հետևանքներ: Ճեպազրույցի ընթացքում չի շրջանցվել ոստիկանների կողմից ուժի կիրառմամբ քաղաքացուն բերման ենթարկելու սկանդալային տեսանյութը, նաև Դավիթ Անանյանի անսպասելի հրաժարականն ու կադրային մյուս փոփոխությունները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։