Items filtered by date: Շաբաթ, 27 Հունիսի 2020
Շաբաթ, 27 Հունիսի 2020 22:00

Էպիկենտրոն 27.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 27 Հունիսի 2020 20:15

Անցուդարձ 27.06.2020

Published in Անցուդարձ

«Ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն»,-168.am-ի հետ զրույցում ասել է Աշոտ Խաչատրյանը: Նա ուշագրավ մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից, նաև պատասխանել հարցին, թե արդյոք բոլոր իրավակարգավորումներն արդեն առկա՞ են և ,ի վերջո, ստանձնե՞լ է ինքը ՍԴ նախագահի պարտականությունները:

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր այցելել են Շիրակի մարզ: Կրկնադիտարկումներ են իրականացվել Գյումրու մի քանի ձեռնարկություններում պարզելու՝ շտկվե՞լ են արդյոք ավելի վաղ արձանագրված խախտումնեը: Չնայած նախազգուշացմանը, այսօր նույնպես որոշ բացթողումներ արձանագրվել են: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների հետ:

Երեկ ուշ երեկոյան Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհը ժամը 23:32-ին մեկուսացվել է, 23:56-ին մարվել: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք: ԱԻՆ-ը հայտնել է, որ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ: Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին, վնաս չի պատճառվել: Նախնական վարկածով հրդեհի պատճառը եղել է հրավառությունը:

Ֆեյսբուքում սկսվել է նոր ֆլեշմոբ, որի մասնակիցները,ներկայանալով որպես բնիկ երևանցի, դեմ են արտահայտվում գույքահարկի բարձրացմանը: Ակցիային արդեն միացել են հայտնի արվեստագետներ, քաղաքական,հասարակական գործիչներ, նաև շարքային քաղաքացիներ: Սոցիալական ցանցերում տեղադրվող գրառումներում նշվում է, որ եթե հիմա քաղաքացիները չբարձրաձայնեն իրենց իրավունքների մասին, ապա վաղը ստիպված կլինեն զրկվել իրենց բնակարաններից և տներից: Ֆլեշմոբին արձագանքել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որը մասնակիցներին հրավիրել է խորհրադարան՝ թեմայի վերաբերյալ անկեղծ և հրապարակային քննարկում անցկացնելու համար:

Թեև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշություն է նաև բռնցքամարտում, բայց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզավիճակը պահպանելու համար շարունակում է մարզումները: Մեր ընտրանին Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ այս անգամ մարզում է անցկացրել Ծաղկաձորի մարզաբազայում: Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների մարզմանը հետևել է նաև մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։