Items filtered by date: Ուրբաթ, 22 Մայիսի 2020
Ուրբաթ, 22 Մայիսի 2020 22:07

Էպիկենտրոն 22.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Չի բացառվում, որ կորոնավիրուսի այս տեմպի պահպանման դեպքում մոտ օրերս գնանք խորը սորտավորման ճանապարհով: Խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ բուժման վերցնում են հիմնականում այն պացիենտներին , որոնք փրկվելու շանս ունեն»,- Հանրային խորհրդի անդամների հետ հեռավար հանդիպմանը հայտարարել է Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մոտ 200 մահճակալ կա, իսկ դա նշանակում է՝ թվերի աճին զուգահեռ Հայաստանը կարող է կրկնել Իտալիայի ու Իսպանիայի օրինակը:

Այսօր Արցախի նախագահի առաջին աշխատանքային օրն էր՝ հագեցած օրակարգով: Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ: Այնուհետև հայկական զույգ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ անցկացվել է արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը նաև հանդիպել են բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, քննարկել տնտեսության խթանմանը վերաբերող հարցեր: Պատմում է Արցախի մեր գործընկեր Սամվել Բալայանը:

Արտակարգ դրությունը Հայաստանում կրում է ձևական բնույթ, և կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման փուլը: Անդրադառնալով համավարակի դեմ պայքարին՝ հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավարը: Սուրեն Սուրենյանցն անտրամաբանական է համարում սահմանափակումները վերացնելու, բայց արտակարգ դրությունը պահպանելու որոշումը: Ըստ նրա՝ արտակարգ դրությունը պետք է վերացնել, քանի որ այն արդյունավետ չէ համաճարակի դեմ պայքարում:

Հայաստանի կառուցապատողներն այսօր մեկ հարկի տակ էին հավաքվել՝ քննարկելու ոլորտում եղած խնդիրները: Նրանք դեմ են հիփոթեքային վարկերի տոկոսների գծով պետբյուջեից եկամտահարկի վերադարձման ծրագրի վերացմանը: Կառուցապատողները նաև համարում են, որ շինթույլտվությունների վիճարկման հայցը դատական վարույթ ընդունելու իրավական հետևանքները բացասաբար են ազդում շինարարության վրա:

Հայաստանի Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնանկության հարցը լուծելու նոր տարբերակ է գտել: Իշխանությունը պատրաստվում է ոչ թե հանրաքվեով, այլ Ազգային ժողովի որոշմամբ դադարեցնել պաշտոնավարման 12 տարին լրացած բոլոր դատավորների գործունեությունը, իսկ Հրայր Թովմասյանին զրկել ՍԴ նախագահի պաշտոնից: «Էպիկենտրոնը» փորձել է պարզել, թե ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում իրագործել այս մտադրությունը:

Սոցիալական նշանակության որոշ ապրանքների գները 2020թ.-ի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն զերծ պահել թանկացումից, այլև էժանացնել: ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԵԱՏՄ մաքսային տարածքում Հայաստանին տրված արտոնությունները ևս մեկ տարով երկարացնելու նախագծին: Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի խոսքով՝ այս արտոնության շնորհիվ որոշ պարենային ու արդյունաբերական ապրանքների գները Հայաստանում կնվազեն մոտ 3%-ով:

Երեկ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը մասնակցել է ընդունելության: Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արցախի պաշտոնաթող նախագահին՝ նշելով, որ 2018-ի հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը: Հայաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պիտի բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային՝ դե յուրե ճանաչմանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։