Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020

Խորհրդարանական ուժերը մեկնաբանել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` նախօրեին արած հայտարարությունն, ըստ որի, ներկայումս Արցախի հակամարտության բանակցային սեղանին է մի փաստաթուղթ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Ճիշտ է՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անձագանքել է ռուս գործընկերոջ հայտարարությանը, սակայն ընդդիմադիրների կարծիքով՝ որոշ հարցեր շարունակում են մնալ չպարզաբանված ինչպես պաշտոնական Երևանի, այնպես էլ Մոսկվայի կողմից:

«Արտոնյալ պայմաններով տրամադրված գյուղատնտեսական վարկերը 90-95 %-ով ունենում են նպատակային գործածություն»,- վստահեցրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Միայն ապրիլին տրամադրված վարկերի քանակը կրկնակի գերազանցում է տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: Այժմ կառավարությունը մշակում է գյուղատնտեսական ծրագրերի աջակցման նոր ուղղություններ: Շարունակվում են նաև բանակցությունները միջազգային կազմակերպությունների հետ:

Պատգամավորները փորձում են օրենսդրական նախաձեռնությունների միջոցով մեղմել կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի տնտեսական հետևանքները: Այդ նպատակով այսօր արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: Հայաստանի տնտեսության վրա հարվածի թափը մեղմելու ու բիզնեսին աջակցելու նպատակով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրել են հակաճգնաժամային նախագծեր, որոնք լրացումներ են առաջարկում Հարկային օրենսգրքում:

Արտակարգ դրության օրերին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արդեն երկրորդ անգամ է աջակցություն ցուցաբերում Շիրակի մարզին: Առաջին ծրագրով խոշոր օգնություն էր հատկացվել Գյումրիի տնակային ավաններում ապրող բնակիչներին և կարիքավոր ընտանիքներին: Երկրորդ ծրագիրը ներառել է Արթիկ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Հիմնադրամի աշխատակիցները մի քանի օր շարունակ շրջել են 22 համայնքներով, բնակիչներին հասցրել սննդամթերքով լի կապոցները:

Աբովյանցիները ևս հերթական անգամ օգտվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի սոցիալական աջակցությունից: Արտակարգ դրության պայմաններում սննդամթերով լի ծանրոցները հանձնվել են Աբովյանի անապահով ընտանիքներին, որոնք աջակցության խնդրանքով դիմել էին հիմնադրամին: Քաղաքացիների խոսքով՝ սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում օգնությունը խիստ անհրաժեշտ է:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է նաև կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ամենօրյա ռեժիմով ախտահանվում են փողոցները, բակերը, շքամուտքերը, կանգառներն ու առավել բանուկ հատվածները:

Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020 09:01

Էպիկենտրոն 22.04.2020

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։