Items filtered by date: Շաբաթ, 18 Ապրիլի 2020
Շաբաթ, 18 Ապրիլի 2020 22:03

Էպիկենտրոն 18.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Չնայած Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների մի մասն արդեն տեղափոխվել է հյուրանոցներ, օդանավակայանում դեռևս շարունակում են քաղաքացիներ մնալ:Նրանք մտավախություն ունեն, որ հեռանալով կարող են կորցնել հնարավորինս շուտ Հայաստան վերադառնալու հնարավորությունը: «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահի խոսքով՝ քաղաքացիների համար, ըստ առաջնահերթության, երկու ցուցակ է կազմվել: Առաջինում ընդգրկված են առաջիկա չվերթով Հայաստան մեկնողների անունները, իսկ երկրորդ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ցուցակում, ավելի քան 3000 Հայաստանի քաղաքացի սպասում է իր հերթին:

Շաբաթ, 18 Ապրիլի 2020 20:15

Ավտո դրայվ 18.04.2020

Published in Ավտո դրայվ

«Համաճարակի այս օրերին ընդդիմությունն իրեն ավելի պատասխանատու է դրսևորում, քան իշխանությունը»: Այս համոզմանն է «Դեմոկրատական այլընտրանք» նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա՝ այս օրերին պարգևավճարներ պետք է ստանան բուժաշխատողները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները: Սակայն այսօր բարձր ամբիոններից խոսվում է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարի կարևորության մասին:

Արցախի պարետի որոշմամբ Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են: Գյուղական բնակավայրերը վերադառնում են իրենց առօրյային՝ արդեն ամբողջական կազմով: Կորոնավիրուսով հիվանդ բնակիչները կազդուրվել ու վերադարձել են գյուղ: Իսկ բուժանձնակազմի հետ հրաժեշտն էլ խորհդանշական արարողությամբ էր նշանավորվել:Արցախից մեր թղթակցի ռեպորտաժը:

Կարանտինային այս օրերին մարզիկներից ոմանք փորձում են բուժել վնասվածքները և վերականգնողական մարզումներ են անցկացնում: «Սպորտն ընդդեմ» կորոնավիրուսի շարքից այսօր կանդրադառնանք մարմնամարզիկ, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանին: Նա առաջին հայ մարզիկներից էր, որը նվաճել էր Տոկիո 2020-ի ուղեգիր: Օլիմպիական խաղերի հետաձգումը Դավթյանին այնքան էլ չի տխրեցրել: Նա լուրջ վնասվածք էր ստացել, և եթե խաղերը կայանային, ապա ստպված կլիներ Տոկիո մեկնել վնասվածքով:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը նաև Երևանում: Հերթական անգամ հիմնադրամի աշխատակիցները սնունդով լի կապոցներ են բաժանել Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա համայնքների կարիքավոր ընտանիքներին: Ուշադրության կենտրոնում նաև այն մարդիկ են, որոնք համաճարակային իրավիճակի պատճառով զրկվել են եկամտի աղբյուրից:

Չանտեսելով Երևանից ու մարզերից յուրաքանչյուր օր ստացվող մեծաթիվ նամակները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը օգնության ձեռք է մեկնում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող քաղաքացիներին: Ուշադրության կենտրոնում են նաև Կոտայքի մարզի խոշորացված Եղվարդ համայնքն ու հարակից բնակավայրերը: Առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացվել տեղի անապահով ընտանիքներին, տարեցներին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համաճարակային իրավիճակում շարունակում է խոշորամասշտաբ սոցիալական աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերի քաղաքացիներին: Հերթական անգամ հիմնադրամի տեսադաշտում է Գեղարքունիքի մարզը: ԲՀԿ տարածքային գրասենյակների թեժ գծերին ստացված մեծաթիվ զանգերը հաշվի առնելով՝ հիմնադրամն արտակարգ դրության պայմաններում արդեն 3-րդ անգամ է սննդամթերք հատկացնում մարզին: Տարբեր համայնքներից հիմնադրամ են դիմել նաև պարարտանյութ ստանալու խնդրանքով: Քաջ գիտակցելով, որ հողագործությունը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է ՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է սննդամթերքից բացի նաև անվճար պարարտանյութ հատկացնել գյուղատնտեսությամբ զբաղվողներին:

Սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է նաև վարակազերծման շուրջօրյա աշխատանքները: Ժամանակակից տեխնիկական միջոցներով և վարակը կանխարգելող հատուկ նյութերով հերթական անգամ ախտահանվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։