Items filtered by date: Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2019

Եվրամիության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հատել է եզրագիծը: Կայացել է «Հաջողությունների ներկայացում-արդյունքների ամփոփում» խորագրով միջոցառումը: Որպես «Եվրամիություն հանուն բիզնեսի» նախաձեռնության առանցքային նախագիծ, այս ծրագիրը համաֆինանսավորել են Եվրոպական միությունը և Գերմանիայի կառավարությունը: Ծրագրի շրջանակում տարբեր ձևաչափերով աջակցություն է ստացել մոտ 10.000 ՓՄՁ ներկայացուցիչ: «Եվրամիությունը կանգնած է Հայաստանի կողքին, պատրաստ է օգնել, մասնավորապես, մեր աջակցության ծրագրերի միջոցով»,-ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի հիմնադրման 60 ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ Հարյուրավոր չեմպիոններ տված ու հաղթանակների յուրօրինակ դարբնոց դարձած մարզադպրոցի հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել մարզաշխարհի ղեկավարներ ու բռնցքամարտի լեգենդներ։ Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգևով ու Վլադիմիր Ենգիբարյանի անվան հուշամեդալով են պարգևատրվել բռնցքամարտի նվիրյալները: Հայկական սպորտին, այդ թվում՝ բռնցքամարտին ցուցաբերած մեծ աջակցության համար մարզադպրոցի տնօրինությունը Գագիկ Ծառուկյանին նվիրել է մարզադպրոցի հոբելյանական հուշամեդալը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։