Items filtered by date: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 22:22

Էպիկենտրոն 25.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մոնթեն շարունակում է մնալ բոլորի սրտերում, և հատկապես` արցախցիների: Լեգենդար հերոսին այսօր հիշել են Արցախի տարբեր հատվածներում՝  ուսումնական հաստատություններից մինչև զորամասեր: Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ տեղակայված զորամասում Մոնթեի կիսատ թողածը շարունակողների հետ օրը նշանավորել են կրթության և մշակույթի գործիչները:

Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի արգելափակման վերաբերյալ: Սենատոր Լինսի Գրեհեմը, որին անողնաշար և վախկոտ էին անվանել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը առաջին անգամ արգելափակելու համար, հայտնել է, որ այդպես է վարվել Սպիտակ տան հանձնարարությամբ: Ըստ Գրեհեմի՝ Սպիտակ տան օրենսդրական հարցերի պաշտոնյան իրեն խնդրել է արգելափակել հայամետ բանաձևը, քանի որ Թուրքիայի նախագահը դեռ քաղաքում էր և պետք էր փրկել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Գրեհեմը հավելել է, որ իրեն անհարմար էր զգում բանաձևն արգելափակելու համար, սակայն, խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել:

ԱԺ Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամներն ամփոփել են պատվիրակության այցն ԱՄՆ: Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել իրենց հանդիպումների մասին, պատմել քննարկած հարցերի, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Էդմոն Մարուքյանը նկատել է, որ այս այցը տարբերվել է նախորդներից, իսկ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի ինստիտուցիոնալ մակարդակում բարելավելու կարևորությունը: Պատգամավորներն անդրադարձել են նաև Հայաստանի ներքաղաքական թեմաներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի աղմկահարույց հայտարարություններին:

Մոսկվայում հայտնաբերված և ձերբակալված, Հանրապետական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու որոշում է կայացվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորումը: Համացանցում հայտնված խոշտանգման կադրեր պարունակող աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ 2007-2009թթ-ին առևանգված աղջկա հորից խոշոր չափի կաշառք են պահանջել՝ դստերը գտնելու համար: Քրեաիրավական լրահոսի այս և մյուս ուշագրավ նորությունները՝ տեսաշարով:

«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Վերին Լարսում»,- խորհրդարանում պատասխանելով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հարցին՝ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հանձնաժողովի հերթական նիստում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրակարգային 3 նախագծերին, ստեղծվել է նաև նոր ենթահանձնաժողով, որը գործակցելու է Ռուսաստանի մարզերի հետ: Հանձնաժողովի նիստի մանրամասները Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 15:00

Ավտո դրայվ 16.11.2019

Published in Ավտո դրայվ

Հայոց նորագույն պատմության ամենանշանավոր անձանցից մեկը, Արցախի հերոսամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 62 տարեկան: «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»: Այսպես էր մտածում Մոնթեն, որն իր ամբողջ կյանքը նվիրեց ազատության համար մարտնչելուն: Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվել են Հայաստանի ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն կոչումները:

Դեպի Արցախ այս տարվա մեջ վերջին անգամ մեկնել են Կոտայքի մարզից բանակ զորակոչված զինծառայողների հարյուրավոր հարազատներ: Զինվորների հարազատները, որոնք հեռավորության պատճառով շատ հաճախ հնարավորություն չեն ունենում տեսակցելու իրենց զավակներին, հերթական անգամ օգտվել են հիմնադրամի աջակցությունից: Ավտոբուսները Արցախ են հասցրել նաև հայրենիքի պաշտպանների համար նախատեսված ծանրոցները: Բացի ծնողներից՝ Արցախ է մեկնել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը: Սա 2019 թ. համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ամփոփիչ ակցիան էր:

Դեպի Արցախ այս տարվա մեջ վերջին անգամ մեկնել են Կոտայքի մարզից բանակ զորակոչված զինծառայողների հարյուրավոր հարազատներ: Զինվորների հարազատները, որոնք հեռավորության պատճառով շատ հաճախ հնարավորություն չեն ունենում տեսակցելու իրենց զավակներին, հերթական անգամ օգտվել են հիմնադրամի աջակցությունից: Ավտոբուսները Արցախ են հասցրել նաև հայրենիքի պաշտպանների համար նախատեսված ծանրոցները: Բացի ծնողներից՝ Արցախ է մեկնել նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանը: Սա 2019 թ. համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ամփոփիչ ակցիան էր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։