Items filtered by date: Երեքշաբթի, 03 Օգոստոսի 2021
Երեքշաբթի, 03 Օգոստոսի 2021 22:00

Էպիկենտրոն 03.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 03 Օգոստոսի 2021 20:30

Անցուդարձ 03.08.2021

Published in Անցուդարձ

Առաջիկայում ճանապարհային երթևեկության օրենսդրությունը կենթարկվի նոր փոփոխությունների: Ոլորտի պատասխանատուները ցանկանում են հասնել երթևեկության անվտանգության համակարգի բարելավմանը: Այդ նպատակով նախատեսվում է մարդաշատ վայրերում երթևեկության արագությունը դարձնել 30 կիլոմետր ժամ: Բացի այդ կթարմացվի ավտոշուկան. հին և ցածր անվտանգություն ունեցող մեքենաների ներկրումը կարող է արգելվել: Փոփոխությունների ռազմավարությունը ներկայացվել է կառավարությանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասնակցությամբ դատական նիստը կրկին հետաձգվել է: Գևորգյանը դատարան չի ներկայացել, քանի որ նույն պահին մասնակցել է ԱԺ նիստին՝ որպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր: Մեղադրող դատախազը հետաձգման պատճառը հարգելի չի համարել և հայտարարել է, որ աշխատանքային պարտականությունների կատարումը չի կարող հիմք լինել դատերին չներկայանալու համար:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հնդկական՝ դելտա շտամի 25 դեպք: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հունվարից մինչև հիմա բրիտանական շտամի 14 և դելտա տեսակի 25 դեպք է հայտնաբերել: Հայաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը գնալով մեծանում է, ինչի հետևանքով մեկ ամսով «կանաչ գոտում» հայտնված մեր երկիրը նորից մոտենում է վտանգավոր՝ «կարմիր գոտուն»:

Ի՞նչ լծակներ է տալու ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին և ի՞նչ ակնկալիքներ ունեն ընդդիմադիրները ՍԴ-ից: Այսօր խորհրդարանում միանգամից երկու ստորագրահավաք էր: Եթե «Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված գործընկերներին, ապա լրագրողները պայքարում են աշխատանքային նոր սահմանափակումների դեմ:Խորհրդարանի միջանցքներից՝ Իզաբելլա Հովհաննիսյանի ռեպորտաժը:

 

8-րդ գումարման խոհրդարանն այսօր քննարկել է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը: Նրանցից մեկի ընտրությունն արդեն կայացել է՝ 70 կողմ 0 դեմ ձայնով Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է փոխխոսնակ: Մյուս երկու թեկնածուներն են Հակոբ Արշակյանը և Իշխան Սաղաթելյանը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն էլ պատրաստվում են դիմել ՍԴ՝ նախօրեին տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկելու համար: Օրվա ավարտին խորհրդարանում կրքերը լարվել են. ընդդիմությանը զայրացրել է իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը:

 

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։