×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Փետրվարի 2019
Հինգշաբթի, 07 Փետրվարի 2019 20:30

Անցուդարձ 07.02.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ոլորտի խնդիրներից: Նա նշել է, որ հանձնաժողովում պետք է առաջնորդվեն միայն միմյանց ձայնը լսելով, եւ հանձնաժողովի յուրաքանչյուր պատգամավոր պետք է հետեւողական լինի հայաստանցիների` մարդու իրավունքների ոտնահարման մասին յուրաքանչյուր դեպքի: «Պիտի ունենանք աշխատանքի ճանապարհային քարտեզ»,-ասել է Զոհրաբյանը, տեղեկացրել՝ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա մարդու իրավունքների պաշտպանի հետ եւ կայցելի Աբովյան քրեակատարողական հիմնարկ` հանդիպելու կալանավոր կանանց եւ անչափահասներին: Նիստում քննարկված խնդիրները՝ Վոլոդյա Հովսեփյանի տեսանյութում:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն Ազգային ժողովի բակում շարունակում է հացադուլը: Նա հայտարարել է, որ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ապօրինի խոչընդոտում են «Տատիկի վարսերը» ֆիլմի արտադրությանը: Գալստյանը դիմել է նաև բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով այս ամսվա աշխատավարձից իրեն գումար տրամադրել ՝ ֆիլմի նկարահանումները շարունակելու համար, մինչև դատարանում հարցը կլուծվի: Կինոկենտրոնից «էպիկենտրոնին» նախ հայտնել են, թե Միրզախանյանն աշխատանքային ժողովի է և չի կարող խոսել, ապա ավելացրել են, որ քանի դեռ դատական պրոցեսն ընթացքի մեջ է, մեկնաբանություն տալը ճիշտ չեն համարում:

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. որոշումն այսօր կեսօրին հրապարակել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը: Դատարանն այսպիսով մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած ծավալուն բողոքը: Ըստ դատախազի` Քոչարյանը ներկա է եղել այսօրվա նիստին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փետրվարի 9-ից 16-ը Սարաևոյում կկայանա ձմեռային օլիմպիական փառատոնը, որին 5 մարզիկով կմասնակցի նաև Հայաստանը։ Մրցավայր մեկնելուց առաջ հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են անհրաժեշտ մարզագույք և հանդերձանք:

Լոռվա չքնաղ Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի հայրական տանը, շինարարական աշխատանքներին հաջորդում է բարեկարգումը: Թերևս սրանք վերջին շտրիխներն են, ու արդեն տուն-թանգարանն իր այցելուների առաջ կբացի դռները կանաչապատ ու բարեկարգ տեսքով: Դեռ օրեր առաջ թանգարանի տնօրենը սրտնեղել էր, թե Թումանյանի տունն ունի առաջնահերթ լուծման մի քանի խնդիր, ինչպիսիք են սանհանգույցի նորոգումը, գիշերային լուսավորությունն ու բակի անմիխիթար վիճակը: Խնդրին անմիջապես արձագանքել է Գագիկ Ծառուկյանը: Նորոգման վերջին փուլն արդեն սկսվել է, մասնագետները մեծ ինտենսիվությամբ աշխատում են, որպեսզի փետրվարի 19-ին`մեծանուն բանաստեղծի 150 ամյակին, թանգարանը պատրաստ լինի:

Հինգշաբթի, 07 Փետրվարի 2019 11:36

Էպիկենտրոն 07.02.2019

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։