«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզում: Գեղակերտ համայնքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմում զոհվածների պաշտոնական թիվը մոտ է 3700-ին, իսկ Արմավիր գյուղում ներողություն է խնդրել, որ չեն կարողանում լուծել գերիների հարցը: «Նրանք մեզ կներեն մեկ-երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Վերելք» կուսակցությունը: Քաղաքական այս ուժի վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը հայտարարել է, որ բանակը պետք է հզորացնել, որպեսզի հենարան դառնա քաղաքական ղեկավարության համար:
Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Շնորհանդեսին մասնակցել է նաև առաջին նախագահը: Լևոն-Տեր Պետրոսյանն իր գնահատականն է տվել խորհրդարանի առաջիկա ընտրությանը և անդրադարձել աշխարհաքաղաքական գործընթացներին: «Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի»,-հայտարարել է Կոնգրեսի առաջնորդը՝ կարևոր համարելով պատմությունից դասեր քաղելը:
Նոր ձևավորված ու առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավը սկսել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց: Կուսակցության անդամներն ու համակրները մոմավառություն են արել, աղոթել հայրենիքի անվտանգության համար: Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը վստահ է, որ իրենք հաջողելու են, քանի որ շրջապատված են պրոֆեսիոնալ գործիչներով:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը քարոզարշավն սկսել է Հանրապետության հարավից: Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում 2-րդ նախագահը խոսել է հիմնականում անվտանգության և տնտեսական իրավիճակի մասին: Անդրադառնալով այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ քննարկումներին՝ Քոչարյանն ասել է, որ կոմունիկացիաների բացման կողմնակից է, սակայն հավելել է, որ «միջանցք» բառն առաջացնում է հարցեր և անհանգստություն:
Տարբեր վայրերում կտեղադրվեն շրջիկ շտաբներ, որտեղ քաղաքացները իրենց հուզող հարցերը կուղղեն կուսակցության անդամներին: Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած ուժի քարոզարշավը մեկնարկել է Հանրապետության հրապարակից:
«Բարգավաճ Հայաստանը» նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսով: Ցուցակի 3-րդ համար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն քարոզարշավին ունենալու է շատ ակտիվ մասնակցություն. Գագիկ Ծառուկյանն անձամբ է ներկայացնելու կուսակցության 30 կետանոց ծրագիրը:
«Բարգավաճ Հայաստանը» նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսով: Ցուցակի 3-րդ համար Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն քարոզարշավին ունենալու է շատ ակտիվ մասնակցություն. Գագիկ Ծառուկյանն անձամբ է ներկայացնելու կուսակցության 30 կետանոց ծրագիրը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզում: Փարաքար, Էջմիածին, Գայ, Գեղակերտ, Մեծամոր և մյուս համայնքներում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը և շփվել քաղաքացիների հետ: