Items filtered by date: Երեքշաբթի, 02 Մարտի 2021
Երեքշաբթի, 02 Մարտի 2021 22:15

Էպիկենտրոն 02.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 02 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 02.03.2021

Published in Անցուդարձ

Երիտասարդ սերունդը արցախյան վերջին պատերազմի ընթացքում կենդանի օրինակ դարձավ հայրենիքի հանդեպ սիրո և անձնազոհության: Հավերժի ճամփորդ դարձած նահատակներից մեկի՝ Ազատ Զաքարյանի ծննդյան օրն այսօր նշել են հարազատ Բժշկական համալսարանում: Հիշել ու ոգեկոչել են նաև մեր մյուս հերոսներին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից վերադարձել է Երևան: Մեր մարզիկները Բուլղարիայից հայրենիք են բերել 4 մեդալ։ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել է արծաթե մեդալ։ Եվս երեք մարզիկ՝ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը արժանացել են բրոնզե պարգևի։ Մարզչական կազմն արդյունքներից գոհ է: Նրանք այս մրցաշարը դիտարկում են օլիմպիական վարկանիշային մրցաշարերի նախապատրաստական փուլ:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ԿՈՎԻԴ-ի թեստ հանձնելու և դատարան չգալու պատճառով Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվել է: Մեղադրող դատախազը կասկած է հայտնել Գևորգյանի պաշտպանի հիմնավորման վրա և հայտնել իր դժգոհությունը: Նիստին զուգահեռ 2-րդ նախագահի աջակիցներն ակցիա են իրականացրել դատարանի բակում: Նրանք նաև կարճ ժամանակով փակել են Արշակունյաց պողոտան:

Խորհրդարանում մեկնարկել են հերթական նիստերը: Հենց սկզբից թեժ բանավեճ է ծավալվել օրակարգի վերաբերյալ: Ընդդիմադիրները հայտարարել են, որ ներկայացված հարցերը չեն համապատասխանում Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին: Ռազմագերիների հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությունը դատապարտող նախագիծը քննարկվել է դռնփակ: ԱԺ միջանցքների հիմնական թեմաներն էին վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց Փաշինյանի հանրահավաքին բերելը, վարչապետի հակասական հայտարարությունները և արտահերթ ընտրությունները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։