Items filtered by date: Շաբաթ, 13 Փետրվարի 2021
Շաբաթ, 13 Փետրվարի 2021 22:30

Էպիկենտրոն 13.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

երկրաշարժը մայրաքաղաքին նաև վնասներ է հասցրել.գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, տեղի են ունեցել բջջային և ինտերնետ կապի խափանումներ: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են «Էրեբունի» ԲԿ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Երկրաշարժից անմիջապես հետո բնակիչները դուրս են եկել փողոցներ: Մարդաշատ վայրերում իրարանցում է սկսվել: Համացանցը ողողված է ցնցման պահը ֆիքսած տեսանյութերով:

Շաբաթ, 13 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 13.02.2021

Published in Անցուդարձ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառնըդառաջը: Կրակի շուրջ պտտվելիս սնոտիապաշտությամբ ու գուշակությամբ տարվել պետք չէ,հորդորում է հոգևորականը: Տոնի խորհրդին պետք է հետևեն բոլոր նորապսակ զույգերը՝ գնալով դեպի տերն ու նրա լույսը դնելով նորաստեղծ ընտանիքի հիմքում: Հենց այդպես էլ անում են մեր տեսանյութի հերոսները՝ Գևորգն ու Շուշանիկը, որոնք  պատերազմի  պատճառով ստիպված էին հետաձգել իրենց հարսանիքը:

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչները Արցախի պատերազմի զոհերի, վիրավորների ընտանիքների համար մշակութային միջոցառում են կազմակերպել: Նպատակը նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելն էր:Մշակութային միջոցառումներից զատ՝ նախաձեռնության անդամները հանդիպումներ են ունենում մարզերում: «Կա հանրային պահանջ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի: Հանդուրժել այս իշխանությանը, նշանակում է գնալ վերջական կործանման», -ասել են մտավորականները:

Հզոր ցնցում մայրաքաղաքում և հարակից բնակավայրերում:Այսօր 15:29-ին Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 4.7 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ:Էպիկենտրոնում, որը Նուբարաշենից ընդամենը 2 կմ է հեռու, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևանում 5-6, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:Երկրաշարժից հետո գրանցվել է հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է: Եղել է 40-ից ավելի հետցնցում: Քաղաքացիներն իրենց հեռախոսազանգերով հեղեղել են ԱԻՆ-ի թեժ գծերը:

Արցախյան երկրորդ պատերազմը լուսաբանելու էին մեկնել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներ ու անկախ լրագրողներ: Ամերիկացի Պատրիկ Լանկաստերը նրանցից մեկն էր: Չնայած Ադրբեջանից հնչող ամենօրյա սպառնալիքներին՝ լրագրողը պատերազմի ամբողջ ընթացքում ներկայացրել է իրականությունը: Երկու օր առաջ էլ արդեն 3-րդ անգամ Հայաստան է եկել՝ ամբողջ ընտանիքով:

«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը հյուրընկալվել է Իսրայել Ակինյանի հարազատներին: 19-ամյա կարատեիստը կյանքում երկու պայքար էր մղել՝մեկը մրցագորգի վրա,մյուսը՝ ռազմի դաշտում: Երկու դեպքում էլ վերջին մենամարտն ունեցել է ադրբեջանցու հետ: Իսրայելը 8 ամսվա ծառայող էր,երբ սկսվեց պատերազմը: Ակինյանների ընտանիքի միակ որդին քաջաբար ընկել է Ջրականում: Նրա մարմինը հարազատները կարողացել են գտնել զոհվելուց 65 օր անց միայն:

Իրանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ: Երևանից արձագանքում են՝ եթե անդամակցությունը կայանա,այս միությունում տնտեսական կարևոր գործընթացներ կծավալվեն: ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ԵԱՏՄ-ում նոր գործընկերոջ ներկայությունը դրական է գնահատում՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ծրագրերին Հայասատանը պետք է մասնակցի մեջքը ուղղած: Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով էլ՝ Թեհրանի անդամակցությամբ կբարձրացվի միության կշիռը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։