Items filtered by date: Հինգշաբթի, 09 Հուլիսի 2020
Հինգշաբթի, 09 Հուլիսի 2020 22:10

Էպիկենտրոն 09.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ՄԻԵԴ-ը մերժել է «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորների դիմումը, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջում էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների իրագործումը և պահպանել իրենց պաշտոնները:«Էպիկենտրոն»-ի հետ զրույցում Ալվինա Գյուլումյանն ասել է, որ Եվրոպական դատարանն այս որոշմամբ չի օրինականացրել ՍԴ-ի դեմ ուղղված իշխանության գործողությունները: ՄԻԵԴ-ում դիմումատուների ներկայացուցիչն էլ հայտնել է՝ պնդումները, թե Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու խնդրանքը, իրականության չեն համապատասխանում: Հակառակ կողմն այլ տեսակետ ունի, իշխանականների կարծիքով՝ ՍԴ-ի նախկին անդամները պարտություն են կրել և ՄԻԵԴ-ի արձանագրությունը համապատասխանում է իշխանության հնչեցրած դիրքորոշումների հետ:

Հինգշաբթի, 09 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 09.07.2020

Published in Անցուդարձ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթական նոր չափորոշիչը,որով փոփոխություններ են նախատեսվում կրթական գործընթացում և ծրագրերում: Քննադատվում է հատկապես որոշ առարկաների հարցում նախատեսվող քաղաքականությունը: Նոր չափորոշիչով,հիշեցնենք, նախատեսվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառել պատմական ու հայագիտական առարկաների ծրագրում: Մեկ այլ փոփոխությամբ էլ կրճատվում է «Հայոց լեզու-գրականություն» առարկայի ժամաքանակը: Թեմային այսօր անդրադարձել են ոլորտի մասնագետները: Մանրամասները՝ տեսանյութում:

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ արդարադատության նախարարության միջնորդությունը: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: «Ինձ համար ցանկացած որոշում ԲԴԽ-ից սպասելի էր»,-լրագրողներին ասել է Ալեքսանդր Ազարյանը: Դատավոր Մխիթար Պապոյանն էլ անդրադարձել է հարցին, թե Ազարյանի վերաբերյալ որոշումն արդյոք հանրային քննարկումների արդյունք էր։ Լրագրողները Պապոյանից նաև հետաքրքրվել են, թե ինչու՞ է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործն ուղարկել նոր քննության:

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի են դուրս եկել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները: Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կառավարությունը թույլ է տվել բացել հանրային սննդի կետերը, այդ թվում՝ ռեստորանները: Բայց երգիչ-երաժիշտներին թույլ չի տվել ելույթ ունենալ: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ գրեթե բոլորը վարկեր ու ապառիկներ ունեն, որոնք այլևս չեն կարողանում մարել: Նրանք հանդիպում են պահանջել վարչապետի կամ կառավարության ներկայացուցչի հետ՝ հասկանալու իրենց հետագա քայլերը: Հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել, ոստիկաններն էլ զգուշացրել են, որ հավաքն անօրինական է և բերման ենթարկել մասնակիցներին:

Կառավարությունն անցկացրել է հերթական նիստը: Մինչև օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը պետք է ապահովել ամենախիստ միջոցներով, և այդ ճանապարհին անհրաժեշտության դեպքում ներդրվելու են նոր խստացումներ: «Մեր նպատակն է այնպես անել, որ մեր այն հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաեւ այդ քաղաքացիներին քաջալերենք, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,-հայտարարել է Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։