Items filtered by date: Երկուշաբթի, 22 Հունիսի 2020
Երկուշաբթի, 22 Հունիսի 2020 22:35

Էպիկենտրոն 22.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Քիչ առաջ տարածած հայտարարության մեջ ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին` իր նախաձեռնությանը միանալու առաջարկով:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակած կարծիքը, որի 82–րդ կետում ափսոսանք էր հայտնվում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, բուռն քննարկման է արժանացել: ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ: Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ հանձաժողովի կարծիքը դրական է իշխանության առաջադրած իրավական երեք հարցի առնչությամբ: Ջիանի Բուքիքիոյի ղեկավարած հանձնաժողովի հրապարակած փաստաթղթին անդրադարձել են նաև Հայաստանի արդարադատության նախկին 3 նախարարները:

ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որի օրակարգում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ աղմկահարույց նախագիծն էր: Իշխանությունը բարձր դատարանի կազմի փոփոխությունը պատրաստվում է իրականացնել առանց ժողովրդի մասնակցության՝ խորհրդարանի միջոցով: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 89 «կողմ» ձայնով: «Այս նիստով հիմք է դրվում Հայաստանում սահմանադրական հեղաշրջման»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Արարատի մարզի մի քանի գյուղերի տրանսպորտային խնդիրը դեռևս լուծում չի ստացել: Օրեր առաջ կառավարության մոտ անցկացրած բողոքի ակցիային այսօր հաջորդել է հավաքը Հայանիստ գյուղի համայնքապետարանի առաջ: Պահանջը նույնն է՝ վերականգնել ամիսներ առաջ գյուղ մտնող 35 համարի ավտոբուսի երթուղին: Մոտ մեկ շաբաթ առաջ Հայանիստ համայնքում գործարկվել է այլընտրանքային երթուղի, որից իրենք չեն օգտվում, քանի որ այն չի փոխարինում նախկին երթուղուն: Գյուղացիները հայտարարել են, որ խնդիրը մինչև հինգշաբթի չլուծելու դեպքում պատրաստվում են հավաքվել Երևանի քաղաքապետարանի դիմաց:

Այսօր խորհրդարանում ճեպազրույցների օր էր: Հիմնական թեման եղել է Գագիկ Ծառուկյանի շուրջ գործընթացը: «Ես գլխավոր դատախազին հարցրել եմ, արդյոք հնարավո՞ր է` խորհրդարանը խայտառակ լինի անձեռնմխելիությունից զրկելու պատճառով: Երեկ դա տեղի է ունեցել»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ 87 մարդ հիմա հարցեր ունի իրենց համոզողներին: Իվետա Տոնոյանն էլ, անդրադառնալով կալանավորման միջնորդությունը մերժելու դատարանի որոշմանը, ասել է՝ «Սա ո՛չ մեր հաղթանակն է, ո՛չ էլ իշխանության պարտությունը: Այս հանգամանքը եկավ ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները»:

«Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան»,- ՖԲ-ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ԱԱԾ-ում քննվում է անօրինական կարգով և պետք է քննվեր ՀՔԾ քննիչների կողմից:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։