Items filtered by date: Ուրբաթ, 01 Մայիսի 2020
Ուրբաթ, 01 Մայիսի 2020 18:26

Էպիկենտրոն 01.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այս տեսանյութը կորոնավիրուսի սոցիալական հետևանքները վերացնելու ուղղությամբ կառավարության միջոցառումների, մասնավորապես, 9-րդ ծրագրի մասին է: Դրանով նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն մինչև 18 տարեկանը չլրացած ու գրանցված աշխատող չհամարվող ծնող ունեցող երեխաներին: Ծրագիրը երկու շաբաթ է՝ գործարկվում է, սակայն շատերի մոտ մեծ դժգոհություններ է առաջացրել: Մեր գործընկեր Աիդա Կարապետյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ խնդրի են բախվում քաղաքացիները, որոնք համապատասխանում են չափանիշներին, բայց շահառու չեն դառնում: Պարզվում է՝ ամբողջ թյուընկալումը կախված է մեկ բառից:

Առցանց ներկայացումներ և նոր նախագծեր. չնայած համաճարակային իրավիճակին, թատրոններում մշակութային եռուզեռը չի դադարել: Քաղաքացիներին թատերարվեստին հաղորդակից դարձնելու համար Հայաստանում գործող թատրոնները տարբեր միջոցներ են կիրառել: Պետական կամերային երաժշտական թատրոնում, օրինակ, ներկայացումները հեռարձակվում են առցանց: Համազգային թատրոնն էլ նոր օնլայն նախագիծ է ներկայացրել: «Էպիկենտրոնը» զրուցել է կառույցների տնօրենների հետ: Անկախ ամեն ինչից` նրանք կողմ են հանդիսատեսի հետ կենդանի շփմանը:

Մայիսի 4-ից Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն, սակայն հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի,հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Կգործեն բացօթյա տարածք ունեցող ռեստորանները, սրճարանները , բարերը, նաև վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները: Միջոցառումների նոր փաթեթով կթույլատրվեն տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները, բացի առևտրի կենտրոններում մանրածախ և մեծածախ առևտրից: Մոլերը և հանրախանութները կշարունակեն փակ մնալ, կգործեն միայն դրանց տարածքում գործող պարենային խանութներն ու դեղատները:

Ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն ֆերդինանտ Կարապետյանը այս օրերին Ռուսաստանում է, որտեղ առավել խիստ կարանտինային վիճակ է: Այդուհանդերձ, մեր մարզիկը կարողանում է ելք գտնել ու պահել մարզավիճակը: Այս դժվարին օրերին Ֆերդինանտ Կարապետյանին մոտիվացնում է նպատակը՝ նվաճել օլիմպիական ուղեգիր և հետագայում դառնալ նաև Տոկիո 2020-ի հաղթող:

Հայաստանում և աշխարհի հարյուրից ավելի երկրում այսօր նշվում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները Չիկագոյում գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Ակցիաներն ավարտվեցին ոստիկանության հետ արյունալի բախումով։1889թ․ հուլիսին 2-րդ Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ ամերիկյան բանվորների պայքարի, մայիսի 1-ին ամենամյա շքերթներ անցկացնելու որոշում կայացրեց։ Հետագայում օրը տոնական դարձավ աշխարհի շատ երկրներում: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից մեկն էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին այն չեղյալ համարվեց: Այնուհետև վերականգնվեց և կոչվեց Աշխատանքի օր:

Կորոնավիրուսի պանդեմիայի այս օրերին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասել է նաև Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղ: Այս անգամ ծրագրին միացել է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Կարո Մուրադը: Նրա և հիմնադրամի համատեղ ջանքերով սննդամթերք է հատկացվել Մուսալեռի անապահով ընտանիքներին:

Կորոնավիրուսի պանդեմիայի այս օրերին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությունը հասել է նաև Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղ: Այս անգամ ծրագրին միացել է նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ, IBO վարկածով աշխարհի չեմպիոն Կարո Մուրադը: Նրա և հիմնադրամի համատեղ ջանքերով սննդամթերք է հատկացվել Մուսալեռի անապահով ընտանիքներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը Հայաստանի ամբողջ տարածքում: Հերթական խոշորամասշտաբ օգնությունն է հատկացվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի անապահով ընտանիքներին: Սնունդով լի կապոցները բնակիչներին փոխանցել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդուարդ Բաբայանը: Ուշադրության կենտրոնում են եղել նաև ազատամարտիկներն ու ապրիլյան քառօրյայի մասնակիցները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամը մայրաքաղաքում շարունակում է նաև ախտահանման աշխատանքները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։