Items filtered by date: Չորեքշաբթի, 08 Ապրիլի 2020
Չորեքշաբթի, 08 Ապրիլի 2020 20:30

Էպիկենտրոն 08.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

COVID-19 բջջային հավելվածի շնորհիվ 12 օգտատեր թեստավորվել է, նրանից 4-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Պարետի խորհրդական Բագրատ Բադալյանն ասել է, որ հավելվածի միջոցով մոտ 240 հազար անգամ կորոնավիրուսի օն-լայն թեստ է իրականացվել: Պաշտոնյան նշել է, որ մասնագետների ցուցումով ինքնամեկուսացած անձինք պարբերաբար SMS-ներ են ստանում, որպեսզի հաստատեն իրենց տանը լինելու հանգամանքն ու վիճակի մասին իրազեկեն պարետատանը:

Հերթական աղմկահարույց պաշտոնանկությունը կառավարությունում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Ճաղարյանը պնդում է, որ սեփական դիմումի համաձայն է լքել պաշտոնը: Նա հայտարարել է, որ քաղավիացիայի նկատմամբ կործանիչ և ապապետական մոտեցում է ցուցաբերվում: Հակոբ Ճաղարյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ իրավիճակի մասին առավել մանրամասն կխոսի առաջիկա ասուլիսի ժամանակ: Վարչապետն էլ առանց անուններ տալու այսպիսի գրառում է արել. «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն»:

Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՊԵԿ-ի տրամադրած տեսանյութը:

«Էպիկենտրոն»-ի հետ զրույցում մասնագետները ներկայացրել են սովորական մրսածության և կորոնավիրուսի ընդհանրություններն ու տարբերությունները: Բժիշկները նաև կիսվել են օգտակար խորհուրդներով, ասել, թե ինչպես պաշտպանվել վիրուսներից:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ կոչը դրական արձագանք է ստացել: Նախարարության էլեկտրոնային հասցեին 280-ից ավելի նամակ է ուղարկվել: Դրանք այս պահին դասակարգման փուլում են: Նախարարությունը քաղաքացիներից ստացել է թոքերի արհեստական օդափոխման տասը սարք, որոնք վերականգնվել են և արդեն ենթակա են շահագործման: Գործընթացը շարունակական է: Նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ կանխիկ եղանակով վճարվող թոշակների, նպաստների բաժանումը բնակարաններում մոտենում է ավարտին:

Կորոնավիրուսի 28 նոր դեպք, ընդհանուր 881 վարակակիր, 114 ապաքինված, 9 մահ: «Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք, և պիկը եղել է մարտի 31-ին»,- օրվա տվյալները ներկայացնելով՝ ՖԲ-ի իր էջում գրել է վարչապետը: Մահվան վերջին դեպքը գրանցվել է Արտաշատի բժշկական կենտրոնում: 93-ամյա պացիենտը կորոնավիրուսից և շագանակագեղձի քաղցկեղից զատ ունեցել է նաև հաստատված աջակողմյան թոքաբորբ և զարկերակային հիպերտոնիա: Իսկ Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նա մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը:

Աննախադեպ մեծ ծավալներով օգնություն հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնության շրջանակում Գյումրիում ավելի քան 3000 ընտանիք ստացել են սննդով լի կապոցներ: Արտակարգ դրության պայմաններում հիմնադրամի իրականացրած սոցիալական նախաձեռնության նպատակն է փոքր-ինչ թեթևացնել սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը: Գագիկ Ծառուկյանի առաջարկով օգնություն տրամադրելիս հերթական անգամ հիմնադրամի տեսադաշտում են եղել աղետի գոտու հետևանքով 3 տասնամյակ տնակային ավաններում ապրող, կարիքավոր ընտանիքները:

Աննախադեպ մեծ ծավալներով օգնություն հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի իրականացրած խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնության շրջանակում Գյումրիում ավելի քան 3000 ընտանիք ստացել են սննդով լի կապոցներ: Արտակարգ դրության պայմաններում հիմնադրամի իրականացրած սոցիալական նախաձեռնության նպատակն է փոքր-ինչ թեթևացնել սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը: Գագիկ Ծառուկյանի առաջարկով օգնություն տրամադրելիս հերթական անգամ հիմնադրամի տեսադաշտում են եղել աղետի գոտու հետևանքով 3 տասնամյակ տնակային ավաններում ապրող, կարիքավոր ընտանիքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։