Items filtered by date: Երկուշաբթի, 06 Ապրիլի 2020
Երկուշաբթի, 06 Ապրիլի 2020 21:40

Էպիկենտրոն 07.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 06 Ապրիլի 2020 20:10

Էպիկենտրոն 06.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 06 Ապրիլի 2020 18:26

6 ոստիկան վարակվել է կորոնավիրուսով

Ոստիկանության 16 աշխատակից մեկուսացված է, ևս 6-ի մոտ էլ հաստատվել է կորոնավիրուս, հայտնել է Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Նա հիշեցրել է, որ ոստիկանական հոսպիտալն այն հաստատությունների թվում է, որն անցել է կորոնավիրուսով հիվանդների բուժման: Հոսպիտալում այժմ 83 պացիենտ կա: Փոխոստիկանապետն անդրադարձել է նաև օրերս տեղաշարժի սահմանափակման թերթիկ չունեցող երիտասարդի ու ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպին: Մհրյանի խոսքով՝ քննություն է ընթանում, սական, առանց դրա էլ ակնհայտ է երիտասարդի անհարգալից վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:

Կորոնավիրուսից երեկ մահացած 68-ամյա տղամարդը Մարալիկի բնակիչ է: Նա ուներ ուղեկցվող մի շարք հիվանդություններ: Վերջինի վարակման աղբյուրն անհայտ է: Ըստ խոշորացված Անի համայնքի ղեկավարի՝ նրա շփման շրջանակը սահմանափակ էր: Տղամարդուն Մարալիկի հիվանդանոցից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ նախ տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, ապա «Գյումրի» բժշկական կենտրոն: Բուժանձնակազմը բուժօգնություն է ցուցաբերել՝ չկասկածելով որ տղամարդը վարակակիր է: Ամեն ինչ պարզվել է նրան Երևան տեղափոխելուց հետո: Պացիենտին բուժօգնություն ցուցաբերած բուժաշխատողները մեկուսացվել են:

Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդի կեսն արդեն զբաղված է, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այն պացիենտները, որոնք գանգատներ չունեն, հիվանդանոցներում չեն գտնվում: Նրանք տեղափոխվել են հյուրանոցներ և շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Արսեն Թորոսյանը նաև մանրամասներ է հայտնել թոքաբորբ ունեցող հիվանդների վերաբերյալ:

Այս օրերին մեծ տարածում գտած «մնա տանը» կարգախոսը լայն արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Սիլվի Տիգրանյանը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ: Հանրապետության մարզերի, Արցախի և Ջավախքի բնակիչներն իրենց բարբառով հորդորում են մնալ տանը, հետևել ցուցումներին և օգնել համաճարակի հաղթահարմանը:

Այսօր սպորտի միջազգային օրն է : Դեռևս 2013 թվականի օգոստոսին Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է սպորտի՝ որպես խաղաղության խորհրդանիշի միջազգային օր: Ու թեև կորոնավիրուսը խառնել է ոչ միայն համաշխարհային սպորտի, այլև բոլորիս խաղաքարտերը, այդուհանդերձ, մենք փորձել ենք ելք գտնել նաև նման իրավիճակում: «Էպիկենտրոն»-ն այս օրերին նոր շարք է սկսում՝ «Սպորտն ընդդեմ կորոնավիրուսի», որտեղ ներկայացնելու ենք, թե ինչպես են մեր մարզիկները հաղթահարում կարանտինն ու պահում մարզավիճակը։ Մեր առաջին հերոսը 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2020-ի բրոնզե մեդալակիր ըմբիշ Արսեն Հարությունյանն է:

Արտակարգ դրության ժամանակ հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան, հայտնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ շուկան վերահսկվում է, և գնաճը զսպելու միջոցներ են ձեռնարկում: Փոխնախարարը ներկայացրել է նաև ԵԱՏՄ անդամ երկրներին վերաբերող վերջին որոշումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, մասնավորապես, զրոյացվել են որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը:

Հայաստանում երեկ իրականացված 263 թեստավորումից ընդամենը 11-ն է եղել դրական պատասխանով, ինչն, ըստ վարչապետի, աննախադեպ ցուցանիշ է վերջին շաբաթների համար: «Սա նշանակում է, որ միջոցառումները, որոնք բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունք տալ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահել պարետի սահմանափակումները: Այդ դեպքում, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմների թուլացման մասին»,- ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև մահվան նոր դեպքի մասին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Հերթական անգամ առաջնային անհրաժեշտության սննդամթերք են ստացել Արագածոտնի մարզի 500-ից ավելի անապահով ընտանիքներ: Նկատի ունենալով ստեղծված վիճակն ու տեղաշարժման սահմանափակումները՝ հիմնադրամի աշխատակիցները սննդամթերքը հասցրել են բնակարաններ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։