Items filtered by date: Հինգշաբթի, 25 Հուլիսի 2019
Հինգշաբթի, 25 Հուլիսի 2019 22:15

Էպիկենտրոն 25.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մասշտաբային խաբեություն տուրսիստական ընկերության կողմից: Առավոտից Հայաստանի 100-ից ավելի քաղաքացի Հուրգադայից չի կարողացել վերադառնալ: Ըստ Եգիպտոսում Հայաստանի հյուպատոսի՝ չվերթը չեղարկվել է, քանի որ հայկական "A&R Tour and Travel" ընկերությունը չի կատարել ֆինանսական պարտականությունները: Հյուպատոսի հայտարարությունից հետո ընկերության գրասենյակի մոտ իսկական խառնաշփոթ է սկսվել: Հարյուրավոր խաբված քաղաքացիներ այնտեղ են հավաքվել՝ պահանջելով իրենց գումարները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կազմակերպության տնօրենը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Իսկ թե ինչի՞ հետևանք է ստեղծված խառնաշփոթը, պարզաբանել են տուրիստական տարբեր ընկերությունների ղեկավարները:

Հինգշաբթի, 25 Հուլիսի 2019 20:30

Անցուդարձ 25.07.2019

Published in Անցուդարձ

Ստամբուլյան կոնվենցիա եզրույթը վերջին շաբաթներին հայկական մամուլի գլխագրերում է: Մի շարք հասարակական կազմակերպություններ, պատգամավորներ, նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ծանոթ են կոնվենցիայի դրույթներին «Ոչ» են ասում փաստաթղթի վավերացմանը: «Ոչ»-ին միացել են նաև Փաստաբանների պալատի մի քանի անդամներ, պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ ստեղծել «Ոչ ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» նախաձեռնություն: Այն քաղաքական չէ, չի սատարում որևէ ուժի:

Ծայրահեղ ծանր կեցության պայմաններ՝ պարտադրված Երևանի բնակիչներին: Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցում ապրող մի խումբ բնակիչներ գոյության խնդիր են լուծում: Տասնամյակներ շարունակ պայքարելով իրենց իրավունքների համար՝ այսօր արդեն սպասելիքներ անգամ նոր իշխանություններից չունեն : Բնակվում են, մեղմ ասած, անմարդկային պայմաններում՝ հույսով, որ մի օր իրենց էլ կհիշեն: Նրանց հետ հանդիպելու են գնացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նաիրա Զոհրաբյանը մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրել, և վստահեցրել է՝ հետևողական է լինելու, որպեսզի խնդիրը լուծվի:

Հայաստանի արտգործնախարարի այցը Վրաստան հագեցած էր: Զոհրաբ Մնացականյանը հայ-վրացական օրակարգը հասցրեց քննարկել Վրաստանի արտգործնախարարի և վարչապետի հետ, ավելի ուշ հանդիպեց վիրահայոց թեմի հետ: Նախարար Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու բանակցությունները նոր փուլ են մտնում, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումները շարունակական են լինելու:

Կառավարությունն անցկացրել է հերթական նիստը: Արձակուրդում գտնվող վարչապետին փոխարինում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ այսօր վարել է նիստը: Գործադիրը հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների վերաբերյալ նոր որոշում ընդունեց: Պետական իշխանության մարմիններում պարգևատրման կարգում կատարվում է փոփոխություն, որը թույլ կտա հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց ևս պարգևատրումներ ստանալ: Կառավարությունը որոշեց 106 բնակարան սեփականության իրավունքով նվիրատվության հանձնել 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Գործադիրի մեկ այլ որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 35 մարզիկի:

Վանաձորում կայացել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել է 6 երկրի ավելի քան 120 ըմբիշ: Արդեն 24-րդ անգամ անցկացվող մրցաշարի մասնակիցների համար այս տարի խոշոր մրցանակային ֆոնդ էր սահմանել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սահմանամերձ Ճամբարակից և հարևան բնակավայրերից բազմաթիվ ծնողներ մեկնել են Արցախ՝ տեսակցելու զինվոր որդիներին: Սա այս տարածաշրջանից Արցախ մեկնող արդեն երրորդ խումբն է: Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ այստեղ հիմնադրամը հոգացել է ոչ միայն ծնողների ուղևորափոխադրումն ու ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով լի ծանրոցներ է ուղարկել զինվորներին: Գագիկ Ծառուկյանը, ընդառաջ գնալով ճամբարակցիների խնդրանքին, նաև հոգացել է Ճամբարակի մարզադպրոցի գույքի հարցը: Այժմ պատանի սպորտսմեններն ունեն մարզական հմտությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։