Items filtered by date: Շաբաթ, 15 Հունիսի 2019
Շաբաթ, 15 Հունիսի 2019 21:07

Էպիկենտրոն 15.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Բացվել է Երևանից Բաթումի գնացքով ճանապարհորդելու սեզոնը: Մինչև սեպտեմբերի 30-ը գնացքն ամեն օր Երևանից Բաթումի կհասցնի ծովափնյա հանգստի սիրահարներին: «Հարավկովկասյան» երկաթուղուց տեղեկացնում են, որ այս տարի պայմանների փոփոխություն է եղել, վագոններում կա անվճար wi-fi , պարտադիր օդորակիչներ, գներն էլ նախորդ տարվա համեմատ նվազել են: Բաթումի հանգստի մեկնողներին բարի ճանապարհ է մաղթել Աիդա Կարապետյանը:

Սահմանամերձ Մատաղիս հասնելու համար դժվարությունները շուտով անցյալում կհայտնվեն: Իրականացվում է ճանապարհաշինական ևս մեկ խոշոր ծրագիր, որն իր նշանակությամբ ռազմավարական է: 11 կիլոմետրանոց ճանապարհը շինարարները շահագործման կհանձնեն երկու փուլով: Հոկտեմբերին պատրաստ կլինի առաջին՝ 5,5 կիլոմետրանոց հատվածը: Երկրորդ հատվածն ավարտելուց հետո շինարարական տեխնիկան կտեղափոխվի Թալիշ տանող ճանապարհը: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է նախագահ Բակո Սահակյանը:

Շաբաթ, 15 Հունիսի 2019 19:45

Անցուդարձ 15.06.2019

Published in Անցուդարձ

Գյումրիի ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի մանկական բաժանմունքում, ինչպես նաև «Մոր եվ մանկան ավստիրական» հիվանդանոցում աղիքային վիրուսով հիվանդները շատացել են: Նախորդ տարվա համեմատ, այս տարի աղիքային ինֆեկցիան ավելի շուտ է սկսվել: Բժիշկների խոսքով՝ աղիքային վիրուսով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյումրիի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը:

Հայաստանցի բժիշկներն արտասահմանցի գործընկերների հետ քննարկել են կոլոռեկտալ քաղցկեղի բուժման նորագույն տեխնոլոգիաներն ու մոտեցումները: Ռուսաստանից, Վրաստանից ու Հնդկաստանից հրավիրված մասնագետները համաժողովի ընթացքում ներկայացրել են տեխնոլոգիական նորամուծությունների վրա հիմնված հիվանդության բուժման իրենց մեթոդները: Մասնագետները նշել են, որ հայ բժիշկներն ունեն բարձր որակավորում, և համապատասխան դեղորայքի առկայության պայմաններում նրանք կարող են բուժել քաղցկեղի տարածված տեսակներից մեկը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է: Նորանշանակ տնօրենն «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում բարձրաձայնել է ամենահրատապ խնդիրների մասին: Միքայել Բադալյանի խոսքով՝ այս տարիներին պատշաճ ուշադրություն չի դարձվել Շենգավիթին և Կարմիր բլուրին: Իրենց գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի ենթակա կառույցների համաչափ զարգացումն ու հանրահռչակումը: Ինչպիսի՞ ժառանգություն է ստացել Միքայել Բադալյանը, և որո՞նք են, ըստ նրա, արգելոցի այսօրվա վիճակի գլխավոր պատճառները:

Կա՞ արդյոք սահմանային լարվածություն, և ի՞նչ ազդեցություն կարող են թողնել ադրբեջանա-թուրքական վերջին զորավարժությունները։ Հայաստանում և Արցախում փորձագետների կարծիքները տարբեր են։ Զորավարժություններ անցկացնում են բոլորը, սահմանային լարվածությունն էլ փոխաբերական է, թեև վերջերս ադրբեջանական կողմն ակտիվորեն դիտարկումներ է անցկացնում արցախա-ադրբեջանական սահմանին։

Արցախը հայտնի է նաև իր յուրահատուկ խոհանոցով և ուտեստներով: Արցախ այցելող յուրաքանչյուր մարդ՝ այդ թվում զբոսաշրջիկները, առաջին գործողություններից մեկը, որ անում են, կանաչիների բազմազանությամբ ու յուրահատուկ եղանակով պատրաստված ժենգյալով հաց համտեսելն է: Ստեփանակերտի կենտրոնական շուկայում մեր գործընկեր Արթուր Հակոբյանը նույնպես համտեսել է Արցախի բրենդ դարձած ժենգյալով հացն ու պարզել է այն պատրաստելու առանձնահատկություններն ու գաղտնիքները։

Հայ բռնցքամարտիկներն Օլիմպիական ավանում վերջին մարզումներն են անցկացնում Եվրոպական խաղերից առաջ: Տարվա գլխավոր մարզական փառատոնին Հայաստանը ներկայացված է 11 բռնցքամարտիկով: Բռնցքամարտիկների հերթական մարզմանը հետևել է նաև բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։