Items filtered by date: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019
Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 20:10

Էպիկենտրոն 16.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ավագանու արտահերթ նիստն անցել է թեժ մթնոլորտում: Նախ՝ «Լույս» խմբակցության անդամներին դուր չի եկել այն որոշումը, որ թափառող կենդանիների ՀՈԱԿ-ի տնօրենը զբաղվելու է նաև նոր ստեղծվող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»  ՀՈԱԿ-ով: Իրավիճակն ավելի է սրվել, երբ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է  քաղաքապետի ՝ վնասակար թափոնների մասին ելույթին: Ընդդիմադիր ավագանու անդամի խոսքը ծիծաղ է առաջացրել քաղաքապետի մոտ, ավագանու անդամն էլ հորդորել է Մարությանին՝ իրեն ցինիկ չպահել: 

Մեկնարկել է ձմեռային զորակոչը: Առաջին օրը հանրապետակական հավաքակայան է այցելել ԶՈՒ ԳՇ պետը: Արտակ Դավթյանը զրուցել է զինվորների ու նրանց ծնողների հետ, հետևել զորակոչի ընթացքին: Բարձրաստիճան սպան զինակոչիկներին բանակ է ճանապարհել բարձր տրամադրությամբ:

Արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի քաղաքային տրանսպորտում: 15 համարի երթուղայինի ուղևորները ստիպված են եղել երթևեկել առանց դռան: Երբ ուղեւորներից մեկը փորձել է բացել դուռը, այն պարզապես ընկել է: Վարորդը և ուղևորը փոխադարձ մեղադրանքներից հետո տեղադրել են այն և շարունակել ճանապարհը: Ամբողջ ընթացքում ուղևորներից մեկը ստիպված է եղել բռնած պահել դուռը, որպեսզի այն կրկին չընկնի: Միջադեպի և մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների վերաբերյալ Աիդա Կարապետյանը զրուցել է քաղաքապետի տեղակալների, ինչպես նաև ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ:

Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ: Հարցը քննարկվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Հեղինակները խնդրի լուծման ֆորմուլա չեն ներկայացրել՝ հույսով, որ աշխատանքային խմբի ստեղծումը կօգնի գտնել մի բանաձև, որը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակով պայքարել ատելության դեմ: Ըստ իշխանական պատգամավորների՝ ատելության դեմ օրինագիծը չի տարածվելու քաղաքական գործիչների վրա, քանի որ նրանք խոցելի չեն: Ընդդիմադիրները չեն համաձայնվել առաջ քաշված թեզի հետ, արդյունքում՝ հանձնաժողովում թեժ քննարկում է ծավալվել:

2020 թվականի ապրիլից Երևանից Վիեննա և Վիլնյուս հնարավոր կլինի հասնել 25 եվրոյից սկսած: Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանի շուկա մուտք գործելու մասին: «Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-ՖԲ-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրաս Ռադոն նշել է, որ Wizz Air-ն ուլտրա-բյուջետային բիզնես մոդելի կազմակերպություն է: Դա նշանակում է, որ շահագործումն իրականացվում է ցածր ծախսերով: Ընկերությունն ունի բավական թարմ, ժամանակակից օդանավեր, և համարվում է Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունը:

Նոր ուժ՝ Հայաստանի քաղաքական դաշտում: Անդրանիկ հավաքն է անցկացրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: «Հեղափոխության փաստը բավարար չէ երկրում դեմոկրատիայի հաստատման համար»,- արձանագրել է կուսակցության նախագահող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Նա անդրադարձել է նորաստեղծ քաղաքական ուժի հետագա գործունեությանը, երկրի ներքաղաքական իրավիճակին, նաև Երևանի քաղաքապետարանի և արտասահմանցի ներդրողների միջև եղած աղմկահարույց տարաձայնություններին: Սուրենյանցի գնահատականով՝ Հայաստանում այսօր չկա ներառական տնտեսական աճ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։