Արցախյան պատերազմի երիտասարդ հերոսներից Արսեն Ալչիկյանն առաջնագծում աչքի է ընկել իր խիզախությամբ ու սխրանքով: 19-ամյա զինծառայողը թշնամու հինգ տանկ է խոցել: Արցախի նախագահի հրամանագրով՝ Արսենը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Պարգևը ստացել է հերոսի մայրը: