Ֆրանսիայի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռն է ժամանել Հայաստան: Ինչպես նախապես հայտարարվել էր, օդանավով Երևան են եկել Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, նաև ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Երկօրյա աշխատանքային այցով Երևանում է նաև Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: «Վաղը հանդիպում ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որ կարողանանք քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներգրավվածությունն ու դերը»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը: