Խոցված 5 տանկ, կորցրած 2 ՀՄՄ. այս ճակատագրին է արժանացել թշնամու հարձակման փորձը Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում՝ առավոտյան 10:30-ից մինչև ժամը 14-ը: Իսկ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Առավոտյան ՊԲ-ն հաղորդել է, որ հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: