Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ դատական առաջին նիստը։ Ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ միասին դատարանում են հայտնվել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը , պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: «Սա Հայաստանի պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ ապա դիմել է դատավորին՝ ասելով.«Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի պատմության։ Իսկ թե ինչպիսին է լինելու այդ էջը` կախված է ձեզանից»: