ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ն ՊԵԿ-ից փաստաթղթեր է պահանջել և ստացել, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Դավիթ Անանյանը: Նա նշել է, որ շատ տվյալներ չի կարող հայտնել՝ նախաքննության գաղտնիության սկզբունքներից ելնելով, մեղադրանքի ամբողջ ծավալից էլ տեղյակ չէ: Էկոնոմիկայի նախարարն էլ ներդրումների սպասող Հայաստանում ներդրումների ակնկալիքները բավարար չի համարել: Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ մակրո տեսանկյունից երկիրը գտնվում է այն վիճակում, որն այս պահին բավարար չէ: