«Եթե մեղմման միջոցները կիրառվեն, Ամուլսարի հանքի շահագործումը բացասական հետևանքների չի հանգեցնի»,- հայտարարել է Քննչական կոմիտեի` Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը: Յուրա Իվանյանն ասել է, որ «Էլլարդ» ընկերությունը չի կատարել դաշտային ուսումնասիրություն, այլ ուսումնասիրել է միայն առկա փաստաթղթերը, իմի է բերել տարբեր կողմերի, կառույցների հաշվետվությունները, համեմատել հանքի շահագործմանը դեմ ու կողմ բոլոր փաստաթղթերը: Իվանյանը տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովը բավական խիստ է եղել փորձաքննություն անցկացնող ընկերության ընտրությունը կատարելիս: Նպատակ ունեին ընտրել ընկերություն, որը շահերի բախում չի ունենա, Հայաստանում որևէ գործունեություն իրականացրած չի լինի: