Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» հաղթանակով է մեկնարկել ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել է Լյուքսեմբուրգի չեմպիոն և գավաթակիր «Դյուդելանժին» ու հաղթել 2:1 հաշվով: Հայկական թիմի կազմում հաղթական գոլերը խփել են հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման և էստոնացի Իլյա Անտոնովը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։