Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019 19:00

Հաշվի առնելով Գ.Ծառուկյանի խոսքն ու հեղինակությունը՝ ընդդիմադիր գործիչը հանրահավաք չի անցկացնի

Հասարակության մի մեծ զանգվածի մոտ հասունացել է նախկին կառավարման համակարգին անցնելու պահանջը: Հասարակական-քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանի խոսքով՝ երկրում կուտակվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօրվա համակարգն ի զորու չէ լուծել: Խորհրդարանականից նախկին՝ կիսանախագահական համակարգին անցնելու համար ընդդիմադիր գործիչը հանդիպումներ է ունեցել հասարակական-քաղաքական տարբեր ուժերի հետ, որոշում է կայացվել հանրաքվե անցկացնելու նպատակով հանրահավաք անցկացնել: Գրիշա Վիրաբյանը հանդիպել է և քննարկում է ունեցել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի օրակարգում այդպիսի հարց չկա և բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի խոսքն ու հեղինակությունը՝ հանրահավաքը անորոշ ժամանակով հետաձգվել է»,-ասել է Գրիշա Վիրաբյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։