Ազգային ժողովի դիմաց ևս մթնոլորտը թեժ է եղել: Ցուցարարների և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել: Ամուլսարի շահագործման դեմ ակցիա կազմակերպած ակտիվիստները ցանկացել են մտնել խորհրդարանի այգի՝ հանրային քննարկում կազմակերպելու, սակայն հանդիպել են իրավապահների դիմադրությանը: 6 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ակցիայի մասնակիցներին են հանդիպել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նրանք ներկայացրել են Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Այն է՝ քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, հանքը չպետք է շահագործվի: