Այսօր մեռլոց է,և Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստի արարողություն: Իսկ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Բոլոր եկեղեցիներում մատուցվել է պատարագ, օրհնվել է տոնի խորհրդանիշ խաղողը: Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո օրհնվել է խաղողը և բաժանվել հավատացյալ ժողովրդին: Ի թիվս հարյուրավոր քրիստոնյաների՝ պատարագին ներկա է եղել նաև Ռոզա Ծառուկյանը: