Օգնել երեխաներին պայքարել չարորակ հիվանդությունների դեմ, սատարել ու կարեկցել նրանց: Հենց այս նպատակով «Ջիպսի Կինգս» աշխարհահռչակ խմբի ընտանիքի անդամ Ջոզեֆ Ֆարժիերը ցանկություն է հայտնել այցելել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և այնտեղ բուժվող երեխաների ու մեծահասակների համար հանդես գալ համերգային ծրագրով: «Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի անդամը նշել է, որ երաժշտությունն ի զորու է բուժել ցանկացած հիվանդություն, հենց այդ նպատակով էլ ինքը աշխարհի տարբեր երկրներում այցելում է հատկապես այնպիսի բուժհաստատություններ, որտեղ երեխաներ են բուժվում: Արյունաբանական կենտրոն էր այցելել նաև վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը: