«Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը մինչեւ մարտական դիրքը թողնելը գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել»,- հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեն: Արայիկ Ղազարյանի հարցին այսօր անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարարը: Զոհրաբ Մնացականյանն այս հարցը զգայուն թեմա է համարում, խոստանում՝ մեկնաբանություններ ավելի ուշ անել: Ուրուգվայի իր գործընկերոջ հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերություներին: