Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է: Նրա մասին գյուղացիները միայն դրական խոսքեր են ասում: Հարևանները երեկվանից ուշքի չեն գալիս, ասում են՝ տղան իրենց աչքի առաջ է մեծացել ու գոնե մեկ անգամ անշնորհք վարքով աչքի չի ընկել: Արայիկ Ղազարյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, յոթ ամիս առաջ էր մեկնել ծառայության: Եղբայրը՝ Արմենը, պայմանագրային զինծառայող է, հայրը լուրն իմանալուց անմիջապես հետո մեկնել է Արցախ, մայրն էլ սրտային հիվանդությամբ այժմ հիվանդանոցում է, նրան արդեն հայտնել են ահասարսուռ լուրը: Մեր գործընկեր Վարդան Հովսեփյանն է գնացել Արայիկ Ղազարյանի գյուղ, խոսել նրա հարազատների և համագյուղացիների հետ: