Ուսումնական տարվա սկիզբը մոտենում է, սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Այս անգամ հենց համալսարանում մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: Նա մանրամասն անդրադարձել է իր անվան հետ կապված աղմկոտ լուրերին: Հայտարարել է, որ իրենից ակտիվ դժգոհող դասախոսներից ուսանողները գոհ չեն: Անդրադառնալով իր ատենախոսությանը, որի որոշ հատվածներ, ըստ բողոքող դասախոսների` արտագրված են, Հայրապետյանը չի հերքել, որ խնդիր կարող է լինել, սակայն ասել է, որ դա տեսական հատվածում է։ Համապատասխան կարգի առկայության դեպքում նա պատրաստ է հրաժարվել իր գիտական աստիճանից: