Մատաղիսի զորամասում այսպես կոչված «հանցավորության որջ» ձևավորվելու մասին տեղեկությունը համացանցում բուռն քննարկումների տեղիք էր տվել: ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժինն իրավիճակին տեղում ծանոթացնելու համար լրագրողների և իրավապաշտպանների համար այց էր կազմակերպել Մատաղիսի զորամաս: Այցի ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը մանրամասն անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, թե՛ իր, թե՛ զորամասի սպայակազմի վերաբերյալ՝ դրանք որակելով վարկաբեկիչ, ինչը մարտական հերթապահություն իրականացնող զորամասի նկատմամբ անթույլատրելի է: