«Անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ»,- երեկ երեկոյան Ստեփանակարետի Վերածննդի հրապարակում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի քան 1 ժամ տևած ծավալուն ելույթի ընթացքում Հայաստանի ղեկավարը ներկայացրել է կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը, թվարկել համահայկական օրակարգի իրականացման համար անհրաժեշտ 6 կոնսենսուսները: «Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում ու Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: