Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Սինգապուրի նախագահի ու վարչապետի հետ: Գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև կնքվել է չորս տարբեր փաստաթուղթ զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում գործակցության վերաբերյալ: Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են նաև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի տրվել է պաշտոնական ճաշ: Այցի մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում: