Items filtered by date: Շաբաթ, 10 Ապրիլի 2021
Շաբաթ, 10 Ապրիլի 2021 22:03

Էպիկենտրոն 10.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Գագիկ Պողոսյանը որոշեց ծառայության անցնել մանկության ընկերոջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Ադամ Սահակյանի զոհված վայրում՝ Ջրականում: Տարիներ անց հենց նույն վայրում էլ ընկավ ինքը: Ավագ լեյտենանտ Գագիկ Պողոսյանի հուղարկավորությունից որոշ ժամանակ անց մայրը զանգ է ստացել, թե որդու մասունքները գտնվել են, մինչդեռ ծնողները տղայի ամբողջական մարմինն ամիսներ առաջ էին հուղարկավորել:

Այսօր Մարաղայի կոտորածների 29-րդ տարելիցն է: Ադրբեջանի կողմից հայության դեմ իրականացրած հերթական ոճրագործություններից մեկը, որն առ այսօր միջազգային հանրության գնահատականին չի արժանացել: Ոճրագործներն այդպես էլ մնացել են անպատիժ: «Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն»,- նշված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Օրվա կապակցությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի ու պահանջատիրական ակցիա:

Կայացել է «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկումը: Նորաստեղծ նախաձեռնության հիման վրա առաջիկայում ձևավորվելու է կուսակցություն, որը հնարավոր է՝ մասնակցի խորհրդարանի առաջիկա ընտրությանը: Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք»-ի համահիմնադիր Արա Զոհրաբյանը ներքաղաքական հարցերից զատ անդրադարձել է նաև հայ ռազմագերիների խնդրին, խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վտանգների մասին:

Մեկ դոլարի դիմաց՝ միջինում 523 դրամ: Մի քանի օր առաջ ամերիկյան արժույթի գինը կտրուկ բարձրացավ՝ հասնելով անգամ 550-560 դրամի՝ մեկ դոլարի համար: Տնտեսագետները կուրսի այս բարձրացումն արհեստական չեն համարում: Արտարժույթի թանկացումը կապվում է առաջին հերթին արտահանման ծավալի նվազման հետ: Իրավիճակը կարգավորելու համար ԿԲ-ն բաց է թողել դոլարի որոշակի խմբաքանակ, սակայն դա, մասնագետների համոզմամբ, երկարաժամկետ լուծում չէ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։