Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021
Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021 22:05

Էպիկենտրոն 13.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 13 Հունվարի 2021 20:30

Անցուդարձ 13.01.2021

Published in Անցուդարձ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել նախագծին: Արդարադատության նախարարը մանրամասնել է, թե ինչ է այն իրենից ներկայացնում, և ովքեր կարող են մասնագիտական դատարանների դատավորներ դառնալ: Փոխարենը հետաձգվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Իսկ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նոյեմբերի 9-ին հայտարարության իրավազորության մասին հարցը:

«Պնդումը, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը»: ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին: Հոդվածում ասվում է, որ կարգավորման ռուսական առաջարկները չեն շոշափել ԼՂ կարգավիճակի հարցը և սահմանափակվել են միայն յոթ շրջանների վերադարձով: Պոպովը նշում է, որ ռուսական առաջարկներ ասելով, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին: Ներկայացնելով կարգավորման ռուսական փաթեթը՝ Պոպովն ասել է, որ կողմերը չեն մերժել այդ առաջարկները՝ չնայած լիարժեք համաձայնության հասնել չէր լինում:«Բանակցությունները վարվել են կանոնավոր կերպով, ընդհուպ մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց», - հավելել է Պոպովը:

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են Սյունիքի մարզի սահմանային միջավայրի փոփոխությանը և անվտանգության ապահովմանն ուղղված հարցեր: «Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Փաշինյանը: Անդրադարձ է կատարվել նաև սահմանամերձ դարձած համայնքներում սոցիալական և տնտեսական ծրագրեր իրականացնելու միջոցառումներին:

Լարված իրավիճակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետ է վերցրել իր երկու նախագծերը, որոնք միտված էին ներդրումային միջավայրի ու հարկային օրենսգրքի բարելավմանը: Թեժ լեզվակռվի ընթացքում Մելքումյանը կոչ է արել «Իմ քայլը»-ական պատգամավորին չափը չանցնել՝ իշխանությանը մեղադրելով անտրամաբանական քաղաքականության պատճառով երկիրը կործանման հասցնելու համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Դռնփակ նիստից հետո թեկնածուն հայտարարել է, որ օրենքի՝ տարիքային սահմանափակման դրույթն իր վրա չի տարածվում: Լրագրողները Ջհանգիրյանին հիշեցրել են Մատաղիսի աղմկահարույց գործի վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքները, նաև Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին ունեցած հակասությունները: Լիլիթ Մակունցն էլ խոսել է ոչ միայն Ջհանգիրյանին առաջադրելու, այլև մոսկովյան եռակողմ հանդիպման և վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ:

Կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքներն անմիջական ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ եթե ներքին տուրիզմը որոշ դեպքերում կարողացել է պահպանել գործունեությունը, ապա նույնը չի կարելի ասել արտագնա ուղղությունների մասին: Մեխակ Ապրեսյանը ոլորտը բնորոշում է մեկ բառով՝ քնած:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։