Items filtered by date: Հինգշաբթի, 03 Սեպտեմբերի 2020
Հինգշաբթի, 03 Սեպտեմբերի 2020 22:07

Էպիկենտրոն 03.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 03 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 03.09.2020

Published in Անցուդարձ

Հայաստանի 3-րդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Սերժ Սարգսյանն այս անգամ ևս չի ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով: Դատավոր Հարություն Մանուկյանն էլ բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով նոր մեղադրյալներ կան: Օրվա քրեաիրավական նորությունները՝ տեսաշարով:

Սեպտեմբերի 7-ին «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն ու մի շարք այլ քաղաքացիներ հանրահավաք են անցկացնելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջ: Պահանջը նույնն է՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: «Այս պայքարն ազգային պայքար է, չի սպասարկում որևէ քաղաքական ուժի, կուսակցության շահ»,- հայտարարել են նախաձեռնության հեղինակները:

Ստուգայցեր Գյումրու սննդի կետերում ու հյուրանոցներում: Տեսչական մարմինների աշխատակիցները անակնկալ այցեր են կատարել տարբեր օբյեկտներ և արձանագրել որոշ խախտումներ՝ կապված հակահամաճարակային կանոնների պահպանման հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանի 3-րդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Սերժ Սարգսյանն այս անգամ ևս չի ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում էլ ընթանում է ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանների խափանման միջոցի քննությունը: Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վահագն Աբգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով նոր մեղադրյաներ կան: Օրվա քրեաիրավական նորությունները՝ տեսաշարով:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել: Օրակարգային հարցերի մեծ մասը հետաձգվել է, այդ թվում՝ աղմկահարույց այն նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում գործող բոլոր մասնավոր ԲԿ-ները հանձնել Առողջապահության նախարարության վերահսկողությանը: Քննարկվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում առկա թափուր պաշտոնի մրցութային խորհրդում ԱԺ ներկայացուցչի ընտրության հարցը: Նիստից հետո հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ՍԴ-ի դատավորների ընտրությանն ու համաճարակային իրավիճակին առնչվող նոր օրենքին:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորումից հետո ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնը չի փակվել, շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այսօր հայտարարել է միավորված կենտրոնների տնօրենի պաշտոնակատարը՝ կոչ անելով վարակակիրներին այցելել կենտրոն և ստանալ դեղերը: Հովհաննես Մադոյանն անդրադարձել է նաև իր անձի շուրջ քննադատություններին, դրանք համարել անտեղի աղմուկ

Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստան մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիները: Նրանք կառավարությունից պահանջել են հստակություն՝ սահմանները բացելու վերաբերյալ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանը նշել է, որ սահմանները բացելու վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցում են պարետատունը և ԱԳՆ-ն: Քաղաքացիներն այնուհետև շարժվել են դեպի ԱԳՆ, որտեղ թեժ խոսակցություն են ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կառավարության հերթական նիստն այսօր վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Օրակարգում 38 հարց էր: Առաջիկայում բիզնեսի զարգացմանը կհատկացվի 50 միլիարդ դրամի առաջին չափաքանակը: Ծրագրի նպատակը մասնավոր հատվածին աջակցելն է: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ՝ 21 ՈՒԱԶ շտապօգնության ավտոմեքենա կնվիրաբերվի մարզային ԲԿ-ներին: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում իր դիրքը բարելավել է 19 կետով և 193 երկրների ցանկում այժմ զբաղեցնում է 68-րդ տեղը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։