Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020 21:07

Էպիկենտրոն 13.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կորոնավիրուսի պանդեմիան մարզաձևերից ամենածանր հարվածը հասցրել է բռնցքամարտին: Կաշվե ձեռնոցի պատվիրակները ստիպված էին անավարտ թողնել Լոնդոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարն ու վերադառնալ Հայաստան: Մոտ 40 օրվա դադարից հետո բռնցքամարտիկները կրկին մարզվում են մարզադահլիճներում՝ անհատական մարզիչների գլխավորությամբ: Այսօր Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում նրանց էր միացել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

Մեկնարկել է Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը: ՍԴ նախագահի ներկայացուցիչը դատարան չէր եկել՝ ներկայացնելով նիստը հետաձգելու մասին միջնորդություն: Թովմասյանը, հիշեցնենք, Փաշինյանին դատի է տվել Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ արած հայտարարության համար: Վարչապետը ասել էր, թե Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին և մերժում ստացել: ՍԴ նախագահը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք պարունակող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Երթևեկության խախտումներն այսուհետև կարձանագրի նաև Ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայությունը: Առանց տարբերանշանների մեքենաներով երթևեկող ոստիկանները բարձրախոսով կարող են կանգնեցնել խախտում կատարած վարորդներին և տուգանել: Ինչպե՞ս են վարորդներն ու մասնագետները վերաբերվում ՃՈ-ի վերջին նորամուծությանը՝ պարզել է Նազելի Ստեփանյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: «Մենք որպես խնդիր ձևակերպում ենք բանակում ծառայության հեղինակությունը Զինված Ուժերի հեղինակությանը հավասարեցնելը»,- հայտարարել է վարչապետը՝ ներկայացնելով խմբի ստեղծման նպատակը: Փաշինյանը խոսել է նաև առաջիկա անելիքների մասին ու անդրադարձել տարվա մեկնարկին բանակում արձանագրված մահվան դեպքերին:

Վարչապետն այսօր շրջել է մայրաքաղաքի կենտրոնում, շփվել առանց դիմակի և սոցիալական հեռավորությունը չպահող քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հարցին ի պատասխան, ասել է, որ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա: Ըստ վարչապետի՝ ռազմավարությունը պետք է լինի ոչ թե տանը փակվելը, այլ առօրյայում հակահամաճարակային կանոնները պահելը: Իսկ մինչև այդ Ֆեյսբուքի ուղիղ եթերում Փաշինյանն ասել էր, որ վիրուսի տարածման գործող տեմպի պահպանման դեպքում ստիպված են լինելու կրկին կիրառել խիստ սահմանափակումներ:

Նոր բանավեճ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև: ԱԺ-ի միջանցքում նախկին թիմակիցների այսօրվա բախման պատճառը հեղափոխության օրերին փողոց դուրս գալու վերաբերյալ հաղորդագրությունն էր, որն ըստ Սիմոնյանի՝ «Լուսավոր Հայաստան»-ն անպատասխան էր թողել: Միջադեպից առաջ Մարուքյանը գործընկերների հետ մասնակցել էր ԱԺ-ի հերթական ճեպազրույցներին, որոնց գլխավոր թեման մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքն էր:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում: Հերթական անգամ սննդով լի կապոցներ են տրամադրվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և հարակից համայնքների բնակիչներին, նաև մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին: Բացի սոցիալական ծրագրերից, մեծ թափով շարունակվում են նաև կանխարգելիչ միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են մայրաքաղաքի փողոցները, մայթերը, բակերն ու առավել մարդաշատ վայրերը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում: Հերթական անգամ սննդով լի կապոցներ են տրամադրվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և հարակից համայնքների բնակիչներին, նաև մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին: Բացի սոցիալական ծրագրերից, մեծ թափով շարունակվում են նաև կանխարգելիչ միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով ախտահանվում են մայրաքաղաքի փողոցները, մայթերը, բակերն ու առավել մարդաշատ վայրերը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։