Items filtered by date: Հինգշաբթի, 05 Մարտի 2020

Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող, Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Տեղեկությունը հայտնել են փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։ Նրանք նշել են, որ կատարված գործողությունների արդյունքում Վարդանյանի 5-ամյա թոռնուհին սկսել է չխոսել։ Արամ Վարդանյանի տնից բերման են ենթարկել 3 մարդու, 2-ին ձերբակալել են:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Դատական օրենսգրքի փոփոխությունների» աղմկահարույց փաթեթը: Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկվող փոփոխություններին քվեարկել են դեմ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև ապօրինի գույքը բռնագանձելու մասին օրինագիծը: Բավական բուռն է անցել բռնության կոչերը քրեականացնող օրինագծի քննարկումը, որի հիմքը վարչապետի հանձնարարականն է: Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանում առկա է անհանդուրժողականության մթնոլորտ, և շատերը հրապարակայնորեն, այդ թվում՝ սոցցանցերում, բռնության կոչեր են անում։

Կառավարությունում այսօր հերթական նիստն են գումարել: Շենք մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափել են, ախտահանիչ միջոց առաջարկել: Մինչև նիստի օրակարգին անցնելը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին, տեղեկացրել, որ արտառոց իրավիճակ չկա: Նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարբեր ապարատներով ծառայությունների մատուցումը մրցույթներով կազմակերպելու՝ իր հանձնարարականի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ և կարևոր համարել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունն, ըստ Փաշինյանի, Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է:«Երկրապահ կամավորականների միությունը պետք է լինի մեր հաղթանակների պահապանը և ռեզերվը, ու որ պահին պետք լինի՝ այդ հաղթանակի ոգին հաղորդի մեր բանակին: Ահա սա պետք է դառնա ԵԿՄ-ի թիվ մեկ անելիքը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Աբովյանում մեկնարկած սոցիալական բնակարանաշինության խոշորամասշտաբ ծրագիրը, որը մատչելի բնակարաններով է ապահովելու ավելի քան 1000 երիտասարդ ընտանիքների, շարունակվելու է: Թաղամասի շինհրապարակում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է Աբովյանի քաղաքապետը: Վահագն Գևորգյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին և նշել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Քաղաքապետի համոզմամբ՝ այն թյուրիմացության արդյունք է ու անգամ դատաքննության փուլ չի մտնի:

«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք»: Նման պատվի էր արժանացել Վազգեն Սարգսյանը: Մարտի 5-ը Սպարապետի ծննդյան օրն է: Նա կդառնար 61 տարեկան: Այդ առիթով վաղ առավոտից Եռաբլուրում են եղել հանրապետության նախագահը, Վազգեն Սարգսյանի հարազատները, ընկերները, երկրապահ կամավորականները, քաղաքական, հասարակական գործիչներ: Սպարապետին ճանաչողները շատ բան ունեն պատմելու. հայրենիքին ու գործին նվիրված, ազնիվ, շիտակ:

«Մուլտի Մոթորս» ընկերությունն ու չինական հայտնի «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերությունը Հայաստանում բացել են պաշտոնական ավտոսրահ: Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջի հատվածում տեղակայված խանութ-սրահում ներկայացված են ինչպես «Քինգ Լոնգ» մակնիշի էլեկտրական, դիզելային և գազային շարժիչով ավտոբուսներ, այնպես էլ չինական «ՖԱՈ» մակիշի էլեկտրամոբիլներ և «Ի-ՖԱՆ» մակնիշի սկուտերներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Քինգ Լոնգ» ընկերության ղեկավար-ներկայացուցիչներ, պատգամավորներ, գործարարներ, տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ, մարզիկներ, այլ հյուրեր:

 

«Մուլտի Մոթորս» ընկերությունն ու չինական հայտնի «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերությունը Հայաստանում բացել են պաշտոնական ավտոսրահ: Երևան-Սևան ավտոճանապարհի Առինջի հատվածում տեղակայված խանութ-սրահում ներկայացված են ինչպես «Քինգ Լոնգ» մակնիշի էլեկտրական, դիզելային և գազային շարժիչով ավտոբուսներ, այնպես էլ չինական «ՖԱՈ» մակիշի էլեկտրամոբիլներ և «Ի-ՖԱՆ» մակնիշի սկուտերներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Քինգ Լոնգ» ընկերության ղեկավար-ներկայացուցիչներ, պատգամավորներ, գործարարներ, տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ, մարզիկներ, այլ հյուրեր:

 

Հինգշաբթի, 05 Մարտի 2020 08:22

Անցուդարձ 05.03.2020

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։